Մեր մասին

Կամար ստոմատոլոգիական կլինիկան հիմնադրվել է 1997 թվականին: Ավելի քան մեկ տասնամյակ առաջ դեռևս Կամարը ստոմատոլոգիայի ոլորտում սպասարկման, ծառայությունների մատուցման և որակի ապահովման տեսանկյունից բարձր նշաձող սահմանեց: Հիմնադրման իսկ օրից Կամարում են համախմբվել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, հմտությունների ու գիտելիքների, շարունակական կատարելագործման ձգտող մասնագետներ:
Կամար ստոմատոլոգիական կլինիկայի այցելու-պացիենտների առողջությունը յուրաքանչյուր բժշկի համար բացարձակ արժեք է: Մեր փորձառու և հմուտ մասնագետները բացառապես բարձրորակ նյութերի և նորագույն տեխնոլոգիաների միջոցով պատրաստ են բարձրակարգ ծառայություններ մատուցել:
Մեր կլինիկայում մեծագույն ուշադրություն է հատկացվում ստերիլիզացիայի խնդրին: Կիրառվող գործիքների ստերիլության երաշխիքը հատուկ մշակված տեխնոլոգիաների, առաջադեմ սարքավորումների ու ախտահանիչ նյութերի կիրառությունն է:
Կամար ստոմատոլոգիական կլինիկայի աշխատակազմը