Մեր կլինիկան

Մեզ մոտ կիրառվում են ատամի բուժման ամենանոր մեթոդները, որոնց թվում՝

  1. Բուժվում և պահպանվում են ամենատարբեր բարդության խնդիրներով ատամները
  2. Ատամների գեղարվեստական վերականգնում վերջին դարի ամենանոր մեթոդներով
  3. Իմպլանտացիա կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով
  4. Օստեոպլաստիկա
  5. Օրտոդոնտիա նորագույն բրեկետային կառույցների միջոցով (թափանցիկ էսթետիկ բրեկետներ)
  6. Պրոթեզավորում՝
  • ոչմետաղային կերամիկա, վեներաներ
  • պրոթեզավորում  տիտանի, ցերկոնի օքսիդի և թանկարժեք մետաղների վրա
  • բյուգելային պրոթեզներ հիմնային ամրակներով
  • էլաստիկ պրոթեզներ փափուկ հիմքով
  •  պրոթեզավորում անատամ լնդերի վրա ինժեկտորային տեխնոլոգիաների միջոցով

ՑԱՎԱԶՐԿՈՒՄ

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կիրառվող ցավազրկման որակին և ճիշտ կիրառմանը:

ԱՏԱՄԻ ԲՈՒԺՈՒՄ (ԹԵՐԱՊԻԱ)

Մեր կենտրոնում իրականացվում են բոլոր տեսակի թերապևտիկ և ներարմատային բուժումներ, ատամնաքարի հեռացում և ատամի սպիտակեցում:

ԱՐՄԱՏԱՀԻՄՔԵՐԻ ԲՈՒԺՈՒՄ (ՆԵՐԱՐՄԱՏԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ)

Բարդացած կարիեսի դեպքում վարակը թափանցում է ատամի խորքերը և առաջացնում է նրանց փտումը: Հիվանդության այս աստիճանում անհրաժեշտ է ոչ միայն պլոմբավորել ատամը, այլև պլոմբավորել ատամնահիմքերը: Մեր կենտրոնի մասնագետները կանեն այս գործողությունները բացարձակապես անցավ, հիմնավոր և որակյալ կերպով:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Այսօր մեր մասնագետների համար կարևոր է ոչ միայն լավ բուժել ատամը, այլև ամբողջությամբ վերականգնել ատամի ֆունկցիան և արտաքին տեսքը: Շնորհիվ նորագույն տեխնիկայի կիրառմանը և մեր արհեստավարժ մասնագետների, մենք երաշխավորում ենք կոսմետիկ ատամնաբուժության բարձրորակ սպասարկում:

ՍՏԵՐԻԼԻԶԱՑԻԱ

«Կամար» ատամնաբուժարանը ստերիլիզացման խնդրին շատ պատասխանատու կերպով է մոտենում: Մեր գործիքների ստերիլիզացման հարյուր տոկոսանոց երաշխիք տալու համար մենք ինքներս ենք կատարում ստերիլիզացիան: Ստերիլիզացման ենթարկվող գործիքները անցնում են մի քանի փուլ, վերամշակվում են ախտահանիչ նյութերի մեջ, որից հետո լվացվում և չորացվում են: Ատամնաբուժական գործիքները փաթեթավորվում են հատուկ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված վաակումային փաթեթների մեջ, հետո տեղադրվում են կոմպյուտերային հատուկ սարքի մեջ վերջնական թերմիկ վերամշակման համար:Այդ իսկ պատճառով մենք ձեռք ենք բերել ժամանակակից տեխնիկա, որը մեզ տալիս է ստերիլիզացման հրահանգ: Եթե տեղի է ունեցել դեզինֆեկցիայի խախտում, սարքը տալիս է համապատասխան ազդանշան և միևնույն ժամանակ թույլ է տալիս ուղղել սխալը: ստերիլիզացիայից հետո գործիքները ստերիլ վաակումային փաթեթների մեջ հայտնվում են մանրէազերծման խցիկում և միայն այդտեղից են հայտնվում բժշկի սեղանին:

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝

  • Խորհրդատվություն
  • Օրթոպեդիա
  • Վիրաբուժություն
  • Թերապիա
  • Մանկական ատամնաբուժություն
  • Պարադոնտոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Օրթոդոնտիա

ԱՏԱՄՆԵՐԻ  ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Բուժվում և պահպանվում են ամենատարբեր բարդության խնդիրներով ատամները։
Ատամների գեղարվետական վերականգնում վերջին սերնդի ամենանոր մեթոդներով։
Իմպլանտացիա համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով։
Օստեոպլաստիկա։
Օրթոդոնտիա նորագույն բրեկետային կառույցների միջոցով (թափանցիկ էսթետիկ բրեկետներ)։
Պրոթեզավորում՝ ոչ մետաղային կերամիկա, վինիրներ։
Պրոթեզավորում՝  տիտանի, ցերկոնի օքսիդի և թանկարժեք մետաղների վրա։
Բյուգելային պրոթեզներ հիմնային ամրակներով։
Էլաստիկ պրոթեզներ փափուկ հիմքով։
Պրոթեզավորում անատամ լնդերի վրա ինժեկտորային տեխնոլոգիաների միջոցով

ԻՆՏՐԱՕՐԱԼ ՏԵՍԱԽՑԻԿ

«ԿԱՄԱՐ» կլինիկայում լայնորեն օգտագործվում են ինտրաօրալ տեսախցիկները: Այժմ ոչ միյան բժիշկը, այլ նաև հիվանդը կարող է էկրանի վրա տեսնել կատարվող աշխատանքը: Ինտրաօրալ տեսախցիկն օգտագործվում է բերանի խոռոչի կառուցվածքների զննման ու մեծացման համար, մոնիտորի վրա դրանց ցուցադրման կամ պրինտերով տպման համար: Ինտրաօրալ տեսախցիկը բժշկին թույլ է տալիս տեսնել ատամի քայքայման նախնական էտապը, ճաքերը, ատամնապսակների բեկորներն ու տեղադրված անորակ պլոմբները: Սա հիվանդին թույլ է տալիս առավելագույնս որակով բուժել ատամները, անցկանցնել կարիեսի պրոֆիլակտիկա, որը թույլ կտա հետագայում խուսափել այնպիսի բարդություններից, ինչպիսիք են, օրինակ, պուլպիտն ու պերիոդոնտիտը: Բայց որ ամենագլխավորն է, տեսախցիկը հիվանդին թույլ է տալիս պարզորեն տեսնել իր բերանի խոռոչի վիճակը էկրանի վրա: Ինչպես նաև, բերանի խոռոչի տեսախցիկը  թույլ է տալիս համեմատել ատամների վիճակը մինչև բուժումը, և դրանից հետո: