Հոդվածներ

Ֆրանսիայում հայտնաբերվել է ատամի հնագույն իմպլանտ

Ֆրանսիայի հյուսիսում հնագետները հայտնաբերել են 2.300 տարվա պատմություն ունեցող ատամի երկաթյա իմպլանտ, որը Եվրոպայի տարածքում հայտնաբերված ամենահին նմուշն է։
Իմպլանտը պատկանել է երկաթի դարաշրջանում ապրած 20-ամյա մի կնոջ։
Հնագետների կարծիքով՝ արհեստական ատամն էսթետիկ նկատառումներով դրվել է կնոջ մահից հետո՝ հանգուցյալի տեսքը լավացնելու համար։ Մինչդեռ կենդանության օրոք դա չափազանց ցավոտ կլիներ, և նա չէր կարող դիմանալ այդ գործընթացին։
Իմպլանտը տեղադրված է եղել վերին լնդի դիմացի ատամներից մեկի տեղը։
Նախքան այս Եվրոպայի տարածքում հայտնաբերված ամենահին ատամի իմպլանտը, որն ունեցել է 1.900 տարվա պատմություն, գտել են 1990թ.։