Հոդվածներ

Գինգիվիտ

Գինգիվիտը լնդերի բորբոքման պրոցես է, որն արտահայտվում է արնահոսությամբ, լինդերի այտուցով, կարմրածությամբ և աննշան ցավով:
Գինգիվիտը լայն տարածված հիվանդություն է: Տարբերակում են դրա 3 ձև` պարբերական, խրոնիկ և սուր:

Ինչի՞ց է առաջանում գինգիվիտը

Շատ հաճախ գինգիվիտն առաջանում է բերանի խոռոչի հիգիենայի պարզ կանոնները չպահպանելու հետևանքով: Ատամների ոչ հաճախ կամ ոչ ճիշտ մաքրելու հետևանքով գոյանում է ատամնային փառ, որն իրենից ներկայացնում է ատամի էմալին կպած միկրոբների և սննդի մնացորդների միացություն: Ժամանակի ընթացքում այս փառը կալցիֆիկացվում է և դառնում է ատամնաքար: Այս գործոններից բացի գինգիվիտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև հետևյալ գործոնները` կծվածքի թերությունները, ոչ ճիշտ պլոմբավորվաց ատամները, սխալ պատրաստված պրոթեզները, բերանային շնչառությունը:
Հաճախ գինգիվիտ առաջանում է հղի կանանց և դեռահասների մոտ: Նրանց մոտ հիվանդությունը սուր բնույթ է կրում, ինչը կապված է նրանց օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ:
Գինգիվիտը կարող է նաև այնպիսի խրոնիկ հիվանդությունների ախտանիշ հանդիսանալ , ինչպիսիք են` տարբեր բարդությունների ալերգիան, լեյկոպենիան, շաքարային դիաբետը, հերպեսը, ավիտամինոզը, հյուծող հիվանդությունները:
Որոշ դեղորայքի (օրինակ` բերանային կոնտրացեպտիվների) երկարաժամկետ օգտագործումը կարող է բերել լնդերի բորբոքման: Գինգիվիտի առաջացման հավելյալ պատճառ կարող է հանդիսանալ նաև ծանր մետաղների` վիսմուտի և կապարի ներթափանցումը օրգանիզմ :

Գինգիվիտի առաջին ախտանիշնները, ինչպե՞ս է սկսվում գինգիվիտը

Գինգիվիտի ախտանշանները լնդերի բորբոքման նշաններն են. Այտուցվածություն, որի հետևանքով լնդի և ատամի միջև առաջանում է տարածություն`լնդային գրպանիկ, լնդերի եզրերի կարմրություն, արնահոսություն, գերզգայուն, ուտելու և խմելու ժամանակ տհաճ զգացողություններ և թեթև ցավ:

Ինչպե՞ս բուժել գինգիվիտը

Գինգիվիտը պետք է բուժել միայն ստոմատոլոգի մոտ: Գինգիվիտի բուժման պրոցեսը դա առաջին հերթին ատամների նստվածքի և տեղային ալյ գործոնների հեռացումն է, որոնք կարող են հիվանդության պատճառ հանդիսանալ: Նստվածքների հեռացումը կատարվում է ուլտրաձայնային սարքի և հատուկ կեռիկների միջոցով (փակ կյուրետաժի):
Հաճախ անհրաժեշտ է լինում հատուկ դեղորայք (հակաբորբոքային միջոցներ, անտիբիոտիկներ, իմունային համակարգի տեղային կարգավորիչներ), որն օգտագործում են ոչ միայն գինգիվիտի բուժման, այլ նաև հնարավոր բարդությունների կանխարգելման համար:
Մի՛ հետաձգեք բուժումը. հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի վիրաբուժական միջամտություն: Վիրահատության ժամանակ ստոմատոլոգը ստիպված է լինում կտրել լինդը և հեռացնել նստվածքները ավելի խորը հատվածներից (բաց կյուրետաժ):
Եթե հիվանդի մոտ հայտնաբերվում է գինգիվիտի խրոնիկական վիճակ, ապա բերանի խոռոչը պարտադիր կերպով մշակվում է հակաբորբոքային դեղամիջոցներով և երկածխաթթվային նատրիումի լուծույթով:
Եթե գինգիվիտը կրում է ինֆեկցոն բնույթ, ապա առաջին հերթին պետք է ազատվել ինֆեկցիայի հարուցիչից: Այս դեպքում ատամնաբույժը նշանակում է անտիբիոտիկ (հակասնկային )դեղորայք:

Հիշե՛ք, գինգիվիտը շատ հաճախ օրգանիզմի իմունիտետի անկման հետևանք է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նաև իմունային համակարգը կարագավորող միջոցներ կիրառել: Տվյալ միջոցների ազդեցությունը կայանում է նրանում, որ դրանք ակտիվացնում են ֆագոցիտոզը (ախտածին մանրէների վերացում), թքի մեջ բարձրանում է հատուկ ֆերմենտների` լիզոցիմի պարունակությունը: Այս ֆերմենտն օժտված է ուժեղ հակամանրէային ազդեցությամբ:

Ինչքա՞ն է տևում գինգիվիտի բուժումը

Առանց բարդությունների գինգիվիտը կարելի է բուժել առավելագույնը 10 օրվա ընթացքում, իսկ քրոնիկ բնույթ կրող գինգիվիտը ինտենսիվ բուժման կարիք ունի: Եթե չբուժեք գինգիվիտը, կարող են առաջանալ բարդություններ պարոդանտիտի տեսքով, ինչն էլ կհանգեցնի ատամների կորստի: Գինգիվիտի հետևանքով ատամների կորստի դեպքեր ավելի հաճախ են գրանցվում, քան կարիեսի հետևանքով:

Հետևեք լնդերի խնամքին այնպես, ինչպես ատամների խնամքին: Հիշեք, որ առողջ ատամների գրավականը` առողջ լնդերն են:
Եթե լնդերը սկսել են ձեզ անհանգստացնել, ապա անհապաղ պետք է դիմել ստոմատոլոգի: