Հոդվածներ

Ստոմատոլոգիական գործիքների ախտահանման եղանակները

Ստոմատոլոգիական գործիքներն ունեն ախտահանման տարբեր եղանակներ: Բոլոր գործիքները մինչև հիմնական ախտահանման փուլը օճառաջրով պետք է լվացվեն հոսող ջրի տակ, ապա չորացվեն:
Ստոմատոլոգիայում օգտագործում են ախտահանման հետևյալ ձևերը`

Եռացում. 20-30 րոպե` ջրի մեջ ավելացնելով նատրիումի հիդրոկարբոնատ (1 լիտր ջրին 10-20 գրամ), որպեսզի մետաղական գործիքները չժանգոտվեն: Այս մեթոդով չի կարելի ախտահանել հայելիները և սուր կտրող գործիքները:

Չորացնող պահարանում 1200 C-ում 30-40 րոպե, իսկ 1800 C-ում՝ 20-25 րոպե: Հայելիներն ու սուր կտրող գործիքներն այս մեթոդով ևս չի կարելի ախտահանել:

Ավտոկլավում բարձր ջերմաստիճանի (1800) և ճնշման (0.2ՄՊա) տակ ախտահանվում են հիմնականում վիրակապային նյութերը և շորերը:

Քիմիական կամ «սառը» ախտահանումն օգտագործում են հայելիները և սուր կտրող գործիքները ախտահանելու համար` տեղադրելով դրանք ախտահանող լուծույթների մեջ 30-40 րոպե:
Որպես ախտահանող նյութ` կարելի է օգտագործել 1%-անոց քլորամին, 3%-անոց ֆորմալդեհիդի լուծույթ, 6%-անոց ջրածնի պերօքսիդ և այլն: Այս նպատակներով կարելի է օգտագործել նաև հատուկ «եռակի լուծույթ», որը իր մեջ պարունակում է 15գ նատրիումի հիդրոկարբոնատ, 20գ 40%-անոց ֆորմալին, 3գ ֆենոլ և 1000 մլ թորած ջուր: Այս լուծույթում գործիքները պահում են մոտ 45 րոպե:
Ստոմատոլոգիական ծայրակալները գործարանային պայմաններում ախտահանում են` դրանք եռացնելով վազելինային յուղի մեջ, հետագայում`ցենտրիֆուգելով: Սակայն կլինիկական պայմաններում այս մեթոդը կիրառելի չէ. խորհուրդ է տրվում դրանք օգտագործելուց առաջ երկու անգամ 10-15 րոպե սրբել 1%-անոց քլորամինի կամ 3%-անոց ֆորմալդեհիդի լուծույթով, ինչպես նաև «եռակի լուծույթով»: