Հոդվածներ

«Խելացի ատամ» ճիշտ սնվելու համար

Այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը, ալկոհոլ օգտագործելը և շատ են ուտում` թայվանցի գիտնականները «խելացի ատամ» են մշակել:
Արտաքինից ատամից ոչ մի բանով չտարբերվող սարքը թույլ է տալիս գրանցել մարդու բերանի խոռոչում տեղի ունեցող բոլոր գործընթացները:
Սարքը հետևում է մարդու ծնոտի շարժին և ամբողջ տեղակությունը գրանցում հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ:
Գիշերային ժամերին «խելացի ատամ»-ը կարելի է հանել բերանից, լվանալ և դնել լիցքավորման: