Հոդվածներ

Ինչու կաթնատամը բուժել այլ ոչ թե հեռացնել

Ատամների, ատամնաշարերի և կծվածքի անոմալիաները հաճախ հանգեցնում են կարիեսի (ատամնափուտ) առաջացմանը և նրա բարդություններին, պատճառ են հանդիսանում պարոդոնտի (լնդերի) հիվանդությունների, ՔՍԾՀ-ի հիվանդությունների զարգացմանը:

Նկատի ունենալով տարբեր տարիքային խմբերը`բժիշկ-օրթոդոնտը այլ մասնագետների հետ (օր.`թերապևտ-ստոմատոլոգ, օրթոպեդ-ստոմատոլոգ, լոգոպեդ և այլն) կատարում է կանխարգելիչ և բուժիչ միջամտություններ` ուղղված ֆունկցիոնալ, ձևաբանական (կառուցվածքային) և էսթետիկ խանգարումների վերացմանը:

1470430_718681954877132_268922715_n
Կծվածքի տարբեր աստիճանի խանգարման պատճառ կարող են հանդիսանալ, ինչպես պրենատալ (հղիության ընթացքում), նատալ (ծննդաբերության ընթացքում) և պոստնատալ (ծնվելուց հետո) շրջաններում մի շարք ֆակտորների ազդեցության հետևանքով:

Ես կփորձեմ շեշտը դնել այն ֆակտորների վրա, որոնք անհատը կարող է կանխարգելել կամ հայտնաբերել ինքն իր մոտ կամ փորձել բացառել իր երեխայի մոտ:

Ուղղակի որպես առանցքային`

1. Դժվարացած քթային շնչառություն
2. Ծծակի տևական օգտագործումը
3. Վնասակար սովորութները( մատի, շրթունքների ծծելը, այլ առարկան բերանը դնելը)
4. Գլխի և մարմնի սխալ դիրքը քնելիս
5. Վաղաժամ հեռացրած կաթնատամները և այլն…

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե ատամնաշարում բացակայում է նույնիսկ մեկ ատամ, ապա այն կրճատվում է և տարածությունը փակվում է հարևան ատամների հաշվին: Արդյունքում ատամնաշարը դառնում է ասիմետրիկ:

10699194_718681948210466_414746942_n
Ժամանակակից հետազոտությունների վրա հիմնվելով` դիտվում է մշտական I մոլյարի (6-րդ ատամ) պասիվ մեզիալ տեղաշարժ:
Կաթնատամ 2-րդ մոլյարի առկայությունը խոչընդոտում է 1-ին մշտական մոլյարի ծկթման ընթացքում մեզիալ թեքման ֆենոմենին:
Կրճատվելով ատամնաշարը հետագայում բերում է խճողումների (скученность, crowding), դեֆորմացիաների, ժանիքների շրթնային դիրքի:
Քանի որ երբեմն ուղղակի հնարավոր չի լինում բուժման ենթարկել քայքայված կամ սուր թարախային պրոցեսով ախտահարված կաթնատամները, պետք է բժիշկ-օրթոդոնտի օգնությունը: Անհրաժեշտ է պահպանել հեռացված ատամի տեղը դեֆորմացիաներից խուսափելու համար, հատուկ կանխարգելիչ սարքերի միջոցով: Այս ամենից հետևում է, որ եթե օրթոդոնտիկ միջամտությունը չկատարվի հեռացումից մոտ 2-3 շաբաթ հետո, ապա տեղի կունենա այդ սպասվելիք փոքր տեղաշարժեր այլ ատամների կողմից, որն էլ հետագայում ավելի մեծ հասակում (11-12տ.) նոր տեսանելի կլինի ծնողի կողմից:

Հասկանալի է, որ մինչև այդ տարիքը թողնելու և խառը կծվածքի խնդիրը չկարգավորելու դեպքում բուժման անհրաժեշտություն կառաջանա:

10620852_718681951543799_150584723_n
Ծնողնե՛ր, ուշադիր եղեք, պահպանեք պրոֆիլակտիկ հաճախման կանոնները (6 ամիսը մեկ): Այն, ինչ փոքր տարիքում հնարավոր է դեռ կանխել, ապա մեծ տարիքում շտկելը բավականին դժվար է և՛ բժշկի, և՛ երեխայի համար:

Անի Արամի Հակոբյան – բժիշկ, օրթոդոնտ