Հոդվածներ

Հայաստանյան ստոմատոլոգիական կլինիկաներում Լիդոկային չի օգտագործվում

Լիդոկային ցավազրկող դեղամիջոցը վաղուց արդեն չի օգտագործվում Հայաստանում նշում է՝ ԿԱՄԱՐ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի կլինիկական ղեկավար, ստոմատոլոգ-վիրաբույժ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Լիդոկայինին կլինիկաներում փոխարինում է Արտիկայինը, որն ավելի պակաս տոքսիկ է և որի ցավազրկող ազդեցությունը ավելի երկար է պահպանվում։
Հիշեցնենք, որ Թաթարստանում վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո այս դեղամիջոցի օգտագործումը ժամանակավորապես արգելված է. այնտեղ ատամնաբուժարաններից մեկում 5 հաճախորդ ուշաթափվել էր Լիդոկային ներարկելուց հետո։
Հետազոտությունները ցույց էին տվել, որ դեղամիջոցը որակյալ էր և ժամկետի մեջ, իսկ ատամնաբույժները սահմանված դեղաչափը չէին գերազանցել։ Այսպիսով, դեռ հայտնի չէ, թե ինչու էին հաճախորդները ուշաթափվել։
Այս միջադեպի քննությունը դեռ շարունակվում է…