Հոդվածներ

Գիտնականերին հաջողվել է կանխատեսել կարիեսի առաջացման հավանականությունը

Իսպանացի գիտնականերին հաջողվել է առանձնահատուկ տեխնոլոգիա ստեղծել, որի օգնությամբ կարելի է կանխատեսել մարդու մոտ կարիեսի առաջացման հավանականությունը։
Ավելին, ախտորոշիչ նոր թեստի օգնությամբ կարելի է կարիեսի դեմ բուժում սկսել նախանշանների հայտնվելուց առաջ։

Թեստը նաև հնարավորություն է ընձեռում բերանային խոռոչի և ատամների հիվանդությունների առաջացման վրա ազդեցության պատճառներն իմանալ։ Առողջության և գենոմիկայի՝ Վալենսիայում գտնվող լաբորատորիայի գիտնականները նաև նշել են, որ իրենց ստեղծած յուրահատուկ տեխնոլոգիական սարքավորումն արդեն ամբողջությամբ պատրաստ է կլինիկական փորձարկումների համար։

Մասնագետների խոսքով սարքի օգնությամբ բժիշկները կարող են ժամանակին որոշել մարդու՝ կարիեսի առաջացման հանդեպ նախահակումը։
Ավելին, եթե նորամուծության փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, այն կսկսեն այլ ոլորտներում էլ օգտագործել, իսկ նոր սարքավորման մասին մանրամասները հայտնի կլինեն մոտ ժամանակներում։

Իսպանացի հետազոտողները բոլոր մարդկանց խստորեն առաջարկում են հետեւել սեփական ատամների վիճակին, միայն առողջ սննդամթերք օգտագործել և չտրվել վնասակար սովորություններին, քանի որ ալկոհոլն ու ծխախոտն ատամների ամենավատ թշնամիներն են։
Պետք չէ նաև մոռանալ ատամնաբույժների մոտ կանոնավոր հաճախելու մասին, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրը և այն ավելի արագ բուժել։