
Տարբերակներ սպիտակ ատամներ ունենալու համար
Ֆոտոսպիտակեցում.
Ֆոտոսպիտակեցման ժամանակ ատամների վրա քսվում է պերօքսիդ թթվածնային գել, որի ազդեցությունն ակտիվանում է լույսի օգնությամբ:
Լազերային սպիտակեցում.
Լազերային ճառագայթները յուրաքանչյուր ատամի վրա ներգործում են առանձին-առանձին: Այս տարբերակով ատամների սպիտակեցման արդյունքը կպահպանվի յոթ տարի, եթե չծխեք:
Ուլտրաձայնային սպիտակեցում.
Այս դեպքում ճիշտ խնամքի դեպքում սպիտակեցումը կպահպանվի մինչև կյանքի վերջ:
Ամենօրյա խնամք.
Որպեսզի ատամները լինեն առողջ և գեղեցիկ, անհրաժեշտ է օգտագործել բարձրորակ ատամի մածուկ:
Իսկ առհասարակ, մասնագետները խորհուրդ են տալիս տարվա մեջ մեկ անգամ դիմել ատամների պրոֆեսիոնալ մաքրման, ինչի շնորհիվ կխուսափեք բերանի խոռոչի և ատամների հիվանդությունից: Մաքրումը չի սպիտակեցնում ատամները, պարզապես վերականգնում է նրանց նախկին գույնը, վերացնում է ատամնաքարերը, ատամնաշարը դարձնում փայլուն: