
Գիտնականները հայտնաբերել են ամենահին ատամնալիցքը
Գիտնականները հայտնաբերել են ամենահին ատամնալիցքը, որը պատրաստվել է մեղրամոմից: Ինչպես նշում է «PLoS ONE» ամսագիրը, այդպիսի ատամ է ունեցել 24-30 տարեկան տղամարդը, որն ապրել է ներկայիս Սլովենիայի տարածքում:
Ծնոտի մասը գտել են 100 տարի առաջ, այն պահվել է Տրիեստի բնագիտական պատմության թանգարանում: Սակայն վերջերս իտալացի գիտնական Կլաուդիո Թունիզը ձախ ժանիքին հայտնաբերել է օտար մարմին:
Օգտագործելով անալիզի տարբեր մեթոդներ, ներառալ համակարգչային միկրոտոմոգրաֆիա, գիտնականներն ուղղահայց արված անցք են նշմարել ատամի վրա, որը լցված է եղել մեղրամոմով:
Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ գտածոն մոտ 6500 տարեկան է, իսկ ատամնալիցքը կատարվել է մեղրամոմի միջոցով: