
Մածուկ քսելը նույնքան արդյունավետ է, որքան և ատամ լվանալը
Սովորաբար առողջ ատամներ ունենալու համար ատամնաբույժները խորհուրդ են տալիս ատամները հաճախ մաքրել և պարբերաբար օգտագործել ատամի թել: Սակայն մոտ ապագայում խորհուրդները կարող են փոխվել:
Գետեբորգի համալսարանի մասնագետներն առաջարկում են ոչ միայն ատամները մաքրել, այլև ատամի մածուկը քսել ատամներին յուրաքանչյուր ուտելուց հետո:
Մասնագետները պարզել են, որ նման մոտեցումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել կարիեսի առաջացման հավանականությունը: Ուսումնասիրությունների ղեկավարների խոսքերով` մածուկը բարձրացնում է պաշտպանության մակարդակը 400%-ով:
Այսպես, մասնագետները 16 կամավորների վրա ստուգել են ֆտորի բարձր պարունակությամբ մի մածուկ: Նրանք պետք է փորձարկեին ատամներ մաքրելու մի քանի մեթոդիկա` ներառյալ ատամի մածուկ քսելը:
Իմիջիայլոց, ֆտորի մեծ քանակությունը նույնքան վնասակար է, որքան և պակասը: Դա կարող է հանգեցնել ոսկորների քաղցկեղի առաջացման: