Հոդվածներ

Բերանի խոռոչի վատ հիգիենան թոքաբորբի պատճառ

Ըստ բժիշկ Սամմիտ Յոշի` բազմաթիվ ծեր մարդկանց սպառնում է թոքաբորբի առաջացումը, եթե վերջիններս ձմեռը կանոնավոր չմաքրեն իրենց ատամները: Բժիշկն անմիջական կապ է հայտնաբերել թոքերի հիվանդությունների և բերանի խոռոչի բակտերիաների միջև: 

Ինչպես պարզվեց, բերանում առկա բակտերիաների փոփոխությունը նպաստում է թոքաբորբի զարգացմանը: Հարկ է նշել, որ բերանի խոռոչի և ատամների անմխիթար վիճակը նախկինում արդեն իսկ կապվում էր շնչառական հիվանդությունների հետ: 

Բժշկի կարծիքով, քանզի հատկապես ձմռանը, ոչ ոք ապահովագրված չէ մրսածությունից կամ գրիպից, բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը (ատամների լվացում օրական 2 անգամ, ատամնաթելի օգտագործում, քաղցրեղենի սահմանափակում) կարող է թոքաբորբի կանխարգելման հիանալի միջոց դառնալ: