
Ո՞ր տարիքից պետք է երեխան ինքնուրույն մաքրի ատամները
Մինչև 7 տարեկան դառնալը պետք է երեխային օգնել ատամները լվանալու հարցում, քանի որ այդ տարիքում նա դեռ չի կարողանա լիարժեք կերպով մաքրել իր ատամները:
Պետք է թողնել, որպեսզի սկզբում երեխան մաքրի իր ատամները, այնուհետև օգնել նրան ավարտել ատամների մաքրման գործընթացը:
Իսկ արդեն դպրոցական տարիքում, երեխային պետք է սովորեցնել ճիշտ ձևով մաքրել ատամները` առանց որևէ մեկի օգնության:
Այդ տարիքում երեխային պետք է սովորեցնել նաև օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի այլ միջոցներ` ատամնաթելեր, ողողման լուծույթներ և այլն: