Հոդվածներ

Հարցազրույց «Կամար» ստոմ. կենտրոնի տնօրեն Տիգրան Հակոբյանի հետ

Արդեն 17 տարի է, ինչ Կամար ստոմատոլոգիական կլինիկան ապահովում է իր հաճախորդներին անթերի ժպիտներով:
Արդյոք դժվար չէ՞ մշտապես պահպանել առաջատարի դիրքեր, երբ ամեն օր նոր ստոմատոլոգիական կլինիկաներ են հայտնվում մրցադաշտում:  - Բժշկական ծառայությունների ոլորտն առհասարակ մրցադաշտ չեմ համարում: Պարզապես պետք է այս գործի նվիրյալ լինես, դա է ճիշտ մոտեցումը: Մենք չենք փորձում գերազանցել ուրիշներին, մենք աշխատում ենք գերազանցել ինքներս մեզ: Ամեն նոր օր մեզ համար մի նոր քննություն է, նոր պայքար հիվանդության դեմ առողջության համար: Սկսել ենք աշխատել հենց այս սկզբունքով` լինելով ավելի ուշադիր մեր որակի և մոտեցման նկատմամբ, որի արդյունքն էլ մեր հաճախորդների երախտագիտությունն ու վստահությունն է մեր հանդեպ: – Ի՞ նչ եք կարծում, Հայաստանում ներկայիս ատամնաբուժության մակարդակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Նման համեմատական չեմ ուզում տանել, քանի որ նույն Եվրոպայում կամ Ռուսաստանում կան և’ անորակ, և’ բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություններ: Միանշանակ, այսօր Հայաստանը շատ լավ դիրքեր է գրավում, և, լինելով լավ պատրաստված թե’ գործիքների, և թե’ նյութերի ու մասնագետների առումով, հայ մասնագետներն այսօր պատվով են ներկայանում միջազգային ասպարեզ: - Ի՞նչ չափանիշներով եք ընտրում անձնակազմը: - Անձնակազմի առումով ես իրոք շատ հաջողակ եմ: Ինձ հանդիպում են մարդիկ, ովքեր ազնիվ են, ծայրահեղ նվիրված իրենց գործին, օժտված են մարդկային բարձր հատկանիշներով և միաժամանակ հմուտ մասնագետներ են: Բայց վերջինը հիմանկանում ձեռք է բերվում ժամանակի ընթացքում: Իհարկե նախնական փորձն ու գիտելիքները հաշվի են առնվում, բայց դա չէ ցուցանիշը: Այսօր սերտիֆիկատներով մարդ չես զարմացնի: Եթե մարդ իր գործի նվիրյալ չէ և դրան մոտենում է որպես բիզնես և միայն գումար աշխատելու միջոց, նրա ցանկացած որակավորում արժեք չունի: – Ի՞նչ ծառայություններ է ապահովում Կամար ստոմատոլոգիական կենտրոնը: - Կլինիկան մատուցում է բոլոր ծառայությունները կապված բերանի խոռոչի հետ` վիրաբուժական, թերապևտիկ, ֆիզիոթերապևտիկ, վերականգնողական, օրթոդոնտիկ, կոսմետիկ և էսթետիկ ծառայություններ` սպիտակեցում, փայլեցում: 
Արդեն 2004թ. – ից Կամարում իմպլանտոլոգիական ծառայություններ են մատուցվում: Հաջողված վիրահատությունների շարք ունենք, գրանցված բարդությունների քանակը չի գերազանցում 1%-ը: Սա հարցին բծախնդրորեն մոտենալու արդյունքն է, որը միանգամից ձեռք չի բերվում: Նախևառաջ կատարվում է ախտորոշում, ճանաչում ենք օրգանիզմը, կիրառվում են ամենաժամանակակից ախտորոշման մեթոդները, ինչից հետո ամենակշռադատված, ապահով տարբերակն առաջարկվում է հաճախորդին: - Ի՞նչ յուրահատուկ տեխնոլոգիաներ են կիրառվում Կամարում: Համապատասխանու՞մ են դրանք ժամանակակից չափանիշներին, և պարբերաբար թարմացվու՞մ են: - Եթե ասեմ յուրահատուկ, կստացվի որ մեր հարևանից լավն ենք, իսկ ինչպես արդեն նշել եմ մեր մոտեցումը դա չէ: Միանշանակ օգտագործվում են բոլոր ժամանակակից նյութերն ու սարքավորումները, որոնք բոլորը թվարկելը պրակտիկ չի լինի: Ոչ մի մեթոդ կամ տեխնիկա, որն արդեն հնացել կամ իրեն սպառել է, չի կիրառվում. դա սկզբունքային է: – Կա՞ արդյուք հաճախորդների տարիքային սահմանափակում: Տարիքայն սահմանափակում չունենք: Ունենք հրաշալի մանկաբույժներ, որոնք նաև հոգեբաններ են: Մեր փոքրիկների համար ինչ-որ տեղ կլինիկա գալը տոն է դառնում` ընկերական շփում, ժպիտներ, փոքր նվերներ: Դրան զուգահեռ մասնագետը ամենաժամանակակից նյութերով և բարձր պրոֆեսիոնալիզմով կատարում է իր գործը: 
Մեր ավագ հաճախորդների հետ կապված ևս սահմանափակում չկա: Հատկապես վտանգավոր տարիքի` խոր ծերության պարագայում կիրառվում են բոլոր անհրժեշտ մեթոդները, որպեսզի ապահովենք հաճախորդի անվտանգությունը: - Ինչպիսի՞ գնային քաղաքականություն եք վարում: Արդյո՞ք այսօր յուրաքանչյուր շարքային քաղաքացի ի վիճակի է օգտվել «Կամար» ստոմատոլոգիական կլինիկայի ծառայություններից: - Միանշանակ այո, որովհետև փորձում ենք պահպանել գին և որակ համադրությունը:Փորձում ենք գտնել այն միջինը, որով Հայաստանի քաղաքացին կկարողանա օպտիմալ գներով որակյալ ծառայություն ստանալ: Կան անվճար սպասարկումներ, զեղչային համակարգեր, և բանկանաբար շատ թանկարժեք ծառայություններ: Ցանկացած դեպքում մեզ համար առաջնայինը մարդու առողջությունն է: – Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցու՞մ եք: - Այո, միանշանակ: Ունենք շատ լավ գործընկերներ, որոնց հանդեպ տածում ենք փոխադարձ վստահություն, հարգանք: Հաշվի առնելով Կամարի սպասարկման որակն ու բարեխղճությունը, մեր համագործակից ընկերություններն իրենց կոնտինգենտին խորհուրդ են տալիս հաճախել Կամար: - Կպատմե՞ ք մեզ Կամարի վերջին ձեռքբերումների մասին: - Թեև Կամարը համալրվել է աշխարհահռչակ ընկերությունների կողմից արտադրվող տեխնիկայով և սարքավորումներով, նյութական ձեռքբերումները խոշոր չեմ համարում: Ամենամեծ ձեռքբերումը մեզ վստահող մեր հաճախորդներն են և իրենց գործի գիտակ, ազնիվ մասնագետները: – Գիտեմ, որ դուք մասնագիտությամբ հենց ստոմատոլոգ եք: Կպատմե՞ք, թե ինչպես եք ընտրել այդ մասնագիտությունը և ի՞նչն եք համարում ձեր գործում ամենակարևորը: - Հայրս բարձրակարգ և հարգված մասնագետ է եղել, և որպես լավ օրինակ, դա սկզբնառիթ է ծառայել իմ ընտրության համար: Տեսել եմ, որ մարդ իր նվիրված աշխատանքով կարող է մեկ ուրիշին առողջություն և ժպիտ պարգևել: 
Այս մասնագիտությունն ամեն անգամ ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս: Ըստ մեր սկզբունքի, մեր յուրաքանչյուր աշխատանք պետք է գերազանցի նախորդին: Բուժման ամբողջ ընթացքում մարդուն ցավից ազատելու ցանկությունը շատ մեծ խթան է հանդիսանում: - Որո՞նք են ձեզ համար ձեր մասնագիտության հիմնական բարդություններն ու խնդիրները: Խնդիրներ և բարդություններ բնականաբար շատ կան: Մենք դրանց փորձում ենք հումորով և ժպիտով մոտենալ, ոչ թե որպես մեզ վրա ծանրացած բարդություն: Ցանկացած խնդիր իր լուծումն ունի, պարզապես պետք է գործել և խնդրին օպտիմիզմով վերաբերվել: 
Հաճախորդի հետ շփման ընդհանուր եզրեր գտնելու համար պետք է անկեղծ լինել: – Ապագայում ի՞նչ փոփոխություններ, նորարարություններ են սպասվում: - Կամարը դինամիկ զարգացող կլինիկա է: Ընդհանուր առմամբ տենդենցը գնում է ընդլայնման` հաշվի առնելով մասնագետների և հաճաղորդների վստահությունը: Դա ինքնանպատակ չէ, դա ճիշտ աշխատանքի հետևանք է: – Ի՞նչ կմաղթեք այս հոդվածն ընթերցողին: - Հաճախակի ժպտացեք և սեր նվիրեք միմյանց