Հոդվածներ

2 տարեկանից հետո կրծքով կերակրելը` երեխայի կարիեսի պատճառ

Կրծքով կերակրելը բազմաթիվ առավելություններ ունի: Բայց երկար եւ ինտենսիվ կերակրելու հետեւանքով կարող է առջեւի ատամների կարիես առաջանալ, կարծում են ամերիկացի գիտնականները:Օրվա ընթացքում որքան հաճախ է մայրը կերակրում երեխային, այնքան մեծ է վաղ տարիքում կարիեսի առաջացման վտանգը, ասում են հետազոտողները:Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս երեխային միայն կրծքի կաթով կերակրել նրա կյանքի առաջին վեց ամիսներին, որից հետո սկսել երեխայի ճաշացանկում աստիճանաբար կոշտ սնունդ ավելացնել՝ այդ ընթացքում շարունակելով կրծքով կերակրել:
«Կերակրող մոր համար ամենակարեւորը՝ համոզվել, որ իր երեխան  օպտիմալ կերպոսվ է սնվում»,- պնդում է  հետազոտության առաջատար հեղինակ Բենջամին Չաֆֆին Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանից:
Նա եւ նրա թիմը Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում ուսումնասիրել են կրծքով երկար կերակրման եւ կարիեսի առաջացման ռիսկի միջեւ հնարավոր կապն անապահով ընտանիքների 458 երեխայի դեպքում: Քանի որ հետազոտությունը տեւել է մեկ տարուց ավել, երեխաներն արդեն կրծքի կաթի հետ կերել են նաեւ կոշտ սնունդ: Հետազոտողները պարզել են, որ այն երեխաների 40%-ի դեպքում, որոնց մինչեւ 24 ամսականը կերակրել են կրծքի կաթով, կարիես է առաջացել: Այն երեխաների շրջանում, որոնց կերակրել են կրծքի կաթով 24 ամսականից հետո ու ավելի ինտենսիվ, այդ թիվը կազմել է 48%:
««Կրծքով կերակրման երկու կողմ կա՝ մայրական իսկական կաթ, որը շատ քիչ նպաստում է կարիեսի առաջացմանը»,- պարզաբանում է Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանի օրալ կենսաբանության կենտրոնի պատվավոր պրոֆեսոր Ուիլյամ Բոուենը:
«Երկրորդը` կրծքով կերակրման ֆիզիկական կողմն է, կամ ավելի ստույգ ասած՝ շշով կերակրումը, հենց այստեղ է ամբողջ խնդիրը
»»,- ասում է նա: 

Երբ երեխան ծծում է մոր կուրծքը կամ շիշը, երեխայի թուքը դադարում է ընկնել ատամների վրա, ինչի հետեւանքով թուքն էլ չի ոչնչացնում բակտերիաները,  եւ կարիեսի առաջացման ռիսկը մեծանում է, ասում է Բոուենը: Նրա խոսքով՝ լավ նորությունն այն է, որ շատ հեշտ է երեխայի ատամները մաքրել:
Պարզապես փափուկ կտորը կամ բամբակե ձողը քսեք երեխայի լնդերի վրա՝ սննդի մնացորդները հեռացնելու համար, խորհուրդ է տալիս բժիշկը:
Երեխային թույլ մի տվեք ամբողջ գիշեր բերանում պահել մոր կուրծքը: Այդ դեպքում թուքը երկար ժամանակ չի շրջանառվի երեխայի բերանում, ինչը կարող է կարիես առաջացնել: