Հոդվածներ

4 ամսական երեխայի ուղեղում հայտնաբերել են ձևավորված ատամներ

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում տեղի է ունեցել արտառոց մի դեպք. բժիշկները 4 ամսական փոքրիկի ուղեղը վիրահատելու ժամանակ դրանում հայտնաբերել են լիովին ձևավորված ատամներ։Երեխան ուղեղի հատվածում ուռուցք է ունեցել, որը հեռացնելու նպատակով բժիշկները վիրահատել են նրան։ Սակայն նախքան վիրահատությունն արված ռենտգենային ճառագայթումը ցույց է տվել ուղեղի ներսում ատամներին նման գոյացություններ կան։

Բժշկության պատմության ընթացքում սա, թերևս, ամենահազվագյուտ դեպքերից է, երբ ինչ-որ մեկի ուղեղում ատամներ են հայտնաբերվում։

1394049446_o_906434