Հոդվածներ

Ինչպե՞ս երեխային սովորեցնել չվախենալ ստոմատոլոգից

Դուք երեւի երեխա ժամանակ վախենո՞ւմ էիք այցելել ստոմատոլոգի: Բայց բերանի խոռոչի հիգիենայի, ստոմատոլոգի պարբերական այցելությունների եւ նորագույն  տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօր ձեր երեխան չպետք է վախենա դրանից, ասում է ամերիկացի գրող Ջուլի Ռեւելենտը, ով մասնագիտացել է երեխաների դաստիարակության գործում:

Բայց ամեն դեպքում, երեխաները սովորաբար վախենում են այցելել ստոմատոլոգի, որովհետեւ չգիտեն՝ ինչ սպասել այցից, ուստի պետք է նրանց նախապատրաստել:

Ըստ Paediatric Dentistry ամսագրում հրապարակված հոդվածի՝ եթե ընտանիքի անդամներից մեկը վախեցել է գնալ ստոմատոլոգի, վախը հեշտությամբ փոխանցվել է ընտանիքի մյուս անդամներին:
Եթե ձեր երեխաները վախենում են գնալ ատամնաբուժարան, փորձեք ստորեւ բերված միջոցներից մի քանիսը.
Սկսեք երեխայի բերանի խոռոչը մաքրել փոքր տարիքից
Եթե նույնիսկ ձեր երեխան դեռ ատամ չունի, պետք  է նրա լնդերը մաքրել հատուկ մանկական խոզանակով կամ մատի վրա փաթաթված մաքուր փափուկ կտորով: Այդպիսով երեխան վաղ տարիքում ատամների հետ կապված խնդիրներ չի ունենա, ասում է ամերիկացի կոսմետիկ ստոմատոլոգ Բիլլ Դորֆմանը Բեւերլի-Հիլզից:
Երեխային ստոմատոլոգի մոտ տարեք մինչեւ նրա մեկ տարին լրանալը
Մանկական ատամնաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս առաջին անգամ ստոմատոլոգի այցելել, երբ երեխայի առաջին ատամներն են աճում կամ երբ նա մեկ տարեկան է: Վաղ տարիքում ստոմատոլոգի այցելությունները երեխային կսովորեցնեն չվախենալ նրանցից եւ հետագայում կօգնեն կանխել ատամների հետ կապված խնդիրներն ու ստոմատոլոգների նկատմամաբ վախը:
Խոսեք երեխայի հետ
Երեխայի հետ ստոմատոլոգների մասին գիրք կարդացեք, բացատրեք, թե ինչ կանի ստոմատոլոգը, դրական դեպք պատմեք Ձեր կյանքից:
Երեխայի հետ տանը փորձ կատարեք
Երեխային նստեցրեք բազկաթոռին կամ բազմոցին եւ ձեւացրեք, թե զննում եք նրա ատամները, որպեսզի նա իմանա՝ ինչպես իրեն պահի բժշկի մոտ:
Դա խաղի վերածեք
Ձեզ հետ վերցրեք երեխայի սիրելի գիրքը կամ խաղալիքը, որպեսզի նա իրեն ավելի հարմար զգա:Դուք երեւի երեխա ժամանակ վախենո՞ւմ էիք այցելել ստոմատոլոգի: Բայց բերանի խոռոչի հիգիենայի, ստոմատոլոգի պարբերական այցելությունների եւ նորագույն  տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօր ձեր երեխան չպետք է վախենա դրանից, ասում է ամերիկացի գրող Ջուլի Ռե
Դրականորեն տրամադրվեք
Անկախ այն բանից, թե ստոմատոլոգի հետ կապված ինչպիսի անձնական փորձ ունեք՝ աշխատեք դրականորեն տրամադրվել, որպեսզի երեխային չվախեցնեք: Երեխայի ներկայությամբ ցավի եւ անհարմարության մասին մի խոսեք, ընդհակառակը՝ պատմեք նրան, թե ինչ առողջ ատամներ կունենա:
Ստոմատոլոգի մոտ գնացեք նշանակված ժամից շուտ
DentalVibe Injection համակարգի հեղինակ բժիշկ Սթիվեն Գոլդբերգը խորհուրդ է տալիս կլինիկա գնալ նշանակված ժամից շուտ, որպեսզի երեխան ամեն ինչ սեփական աչքով տեսնի, խոսի աշխատակիցների հետ եւ համոզվի, որ վախենալու ոչինչ չկա:
Մանկական ստոմատոլոգները հատուկ պատրաստվում են փոքր երեխաների հետ աշխատելու համար, նրանց գործիքներն ավելի փոքր են, իսկ կլինիկաները զարդարված են վառ նկարներով, այնտեղ խաղալիքներ կան: