Հոդվածներ

Ընտանի կենդանիների սիրահարները կարող են անատամ մնալ

Տերերը, ովքեր թույլ են տալիս, որ իրենց ընտանի կենդանիները լիզեն իրենց դեմքը կամ իրենք են համբուրում կենդանիներին, կարող են կորցնել ատամները:

Կատուների կամ շների հետ սերտ շփման արդյունքում մարդուն փոխանցվում է մանրէ, որն առաջացնում է ատամների հիվանդություն: Այս մասին ուսումնասիրության արդյունքներն ու հոդվածը տպագրված է Archives of Oral Biology ամսագրում:

Հոդվածի հեղինակները գրում են, որ ուսումնասիրությունն անցկացված է Ճապոնիայում: Բժիշկներն ուսումնասիրել են այն մասնակիցների ատամները, ովքեր տանը շուն ունեն: Նրանցից 16 տոկոսի մոտ հայտնաբերվել է մանրէ, որը հենց կարող է վնասնել ատամները:

Նաև պարզվել է, որ վարակը կարող է փոխանցվել ոչ միայն կենդանիներից մարդուն, այլ նաև հակառակը: