Հոդվածներ

Ինչն է դառնում բերանի հոտի պատճառ

Պատկերացրեք, որ դուք գնում եք խորհրդակցության կամ ինչ-որ մեկի ականջին ինչ-որ բան եք շշնջում կամ ի վերջո, համբուրվում եք: Ի՞նչը կարող է սպանել այդ գեղեցիկ ու տպավորիչ պահերը եւ դառնալ անտանելի ուրիշների համար. բերանի հոտը:

Եթե ձեզ ինչ-որ մեկը բարյացակամորեն արդեն ասել է կամ դուք գլխի եք ընկել այդ մասին, ապա ճիշտ ժամանակն է ձերբազատվել դրանից: Եվ դա չի նշանակում, որ դուք պետք է մի լավ հաց ուտեք կամ մենթոլ օգտագործեք կամ լիտրերով բերանը մաքրող միջոցներից օգտվեք: Նախ եւ առաջ պետք է հասկանալ պատճառը, հայտնում է Health USNews-ը:

Այսպիսի դեպքերի մեծամասնությունը կապված է ատամնաբուժական խնդիրների հետ: Եթե կանոնավոր կերպով չեք հետևում ձեր ատամներին, չեք այցելում ստոմատոլոգի տարեկան ամենաքիչը երկու անգամ, ապա, հնարավոր է, որ սննդի մնացորդները մնան բերանի խոռոչում՝ առաջացնելով մանրէներ:

Բերանի խոռոչի սխալ կամ վատ հիգիենան կարող է առաջացնել ատամնափառ եւ փտախտ, ինչն էլ իր հերթին կդառնա բերանի հոտի պատճառ…

Բերանի հոտի պատճառ կարող է դառնալ նաեւ ծխելը, շաքարախտը, երիկամների եւ լյարդի հիվանդությունները, բրոնխիտը եւ թոքային հիվանդությունները՝ համաձայն Ամերիկյան ստոմատոլոգիական ասոցիացիայի:

Եթե ձեր ատամները լվանում եք խոզանակով և ատամնաթելով ամեն օր եւ այնուամենայնիվ Դուք ունեք այս խնդիրը, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի՝ պատճառներն հասկանալու եւ բերանի հոտից ազատվելու համար: Ստոմատոլոգը կարող է նաեւ հայտնաբերել վաղ շրջանում գտնվող գինգիվիտ՝ լնդերի հիվանդություն: Եթե գինգիվիտը չբուժվի, ապա այն կարող է վերափոխվել եւ դառնալ պարադոնտոզ, իսկ պարադոնտոզը արդեն ավելի ագրեսիվ բուժում է պահանջում: