Հոդվածներ

Թերապևտիկ ստոմատոլոգիա

Թերապևտիկ ստոմատոլոգիան ներառում է՝ Կարիեսի (ատամնափութ) բուժում, Ատամի էսթետիկ վերականգնում և Էնդոդոնտիա (ատամի արմատային խողովակի բուժում):
Կարիեսը ատամների ամուր հյուսվածքների հիվանդություն է, որը արտաքնապես արտահայտվում է ատամների դենտինի և էմալի վնասմամբ:
Սկզբում նկատվում է ոչ մեծ վնասվածք, սակայն հիվանդության զարգացումը հանգեցնում է ատամնային հյուսվածքներում խոռոչի առաջացման:

Ատամների վերականգնումը կիրառվող միջոցների համակարգ է, որը կիրառվում է չափից ավել վնասված ատամի վերականգման համար: Էսթետիկ վերականգնումը իրականացվում է «ուղղակի» և «անուղղակի» մեթոդներով: Առաջին դեպքում վերականգնողական դետալները պատրաստվում են ատամնատեխնիկական լաբորատորիայում: «Ուղղակի» մեթոդը կատարվում է միանգամից այցելուի բերանի խոռոչում լուսակարծրացող կոմպոզիտային նյութերով: Այս մեթոդի հարմարավետությունը կայանում է նրանում, որ կարելի է իրականացնել մեկ այցի ժամանակ: Թե որ մեթոդն է ավելի գերադասելի, ընտրում է բժիշկ-ստոմատոլոգը` ատամները մանրազննին ուսումնասիրելուց հետո:

Էնդոդոնտիան ատամի արմատների խողովակների բուժումն է: Այսպիսի բուժման անհրաժեշտությունը առաջանում է կարիեսի բարդացումից, ատամների վնասվածքից, երբեմն էլ` պրոթեզավորմանը պատրաստվելուց: Էնդոդոնտիան ստոմատոլոգիայի մեջ ունի նաև առանձին ախտորոշման խումբ: Դա ատամների կրկանակի բուժումն է` նախկինում ատամների արմատների ձախողված բուժման պատճառով: Ատամների արմատային խողովակների բուժումը կարող է պահանջել մեկ կամ մի քանի այց: Որպես կանոն սկզբոմ անցկացվում է անզգայացում: Եթե կա անհրաժեշտություն ատամը մեկուսացվում է ռաբբեր-դամով, որից հետո անցկացվում է ատամի արմատային խողովակի դեղամենթոզային և մեխանիկական մշակում` գործածելով Էնդոմոտորը և պտտվող Niti ֆայլերը: (Mtwo VDW) Այս ամենը կատարվում է ռենտգենի, ապեքս-լակատորային- մետրիկ հսկողության տակ: Մշակումից հետո արմատը պետք է չորացված և միանգամայն մաքուր լինի: Ատամի արմատային խողովակի լիցքավորումը կատարվում է ուղղահայաց և կողային-ուղղահայաց կոնդենսացիայի միջոցով: