Հոդվածներ

Ատամի դաջվածքը կարող է կարիեսի կանխման միջոց դառնալ

ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ատամի վրա արված հատուկ դաջվածքը կարող է հայտնաբերել կարիեսի առաջացումը:
Գիտնականները վստահեցնում են, որ հոլոգրաֆիկ եզրույթ հիշեցնող դաջվածքը կարող է օգնել ատամների պաշտպանությանն ու բուժմանը:

«Դաջվածքը այնպես է հարմարեցված, որ կարող է հայտնաբերել ատամին սպառնացող տարատեսակ խնդիրներ»,- պնդում է գիտնական Մայքլ Մաքալփայնը:

Նշվում է, որ գիտնականները նախապես փորձարկումներ են իրականացրել կովի ատամի վրա և դաջվածքը մի շարք խնդիրներ է բացահայտել:
Առաջիկայում գիտնականները ցանկանում են փորձարկումները շարունակել մարդկանց ատամների վրա:

«Դաջվածքի միջոցով նույնիսկ կարելի է որոշել, թե ատամներին ինչ տեսակի սնունդ ի անհրաժեշտ»,- նշում է Մաքալփայնը: