Հոդվածներ

Կարմիր գինին սպանում է բերանի խոռոչի հիվանդություններ առաջացնող բակտերիաները

Վերջին հետազոտությունները պարզել են, որ կարմիր գինին և խաղողի կորիզները կարող են կանխել ոսկրափտության (կարիես) առաջացումը, ինչը հնարավորություն կտա ատամի հիվանդությունների կանխարգելման նոր բնական միջոցներ ստանալ:
Գաղտնիքը կորիզների թուրմի և գինու մեջ առկա պոլիֆենոլների մեջ է, որոնք դանդաղեցնում են բակտերիաների աճը: Սա ապացուցվել է լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
Գիտնականները ատամների խնդիրներ առաջացնող բակտներիաներ են աճեցրել, ապա դրանք մի քանի րոպե պահել են տարբեր լուծույթներում` կարմիր գինու, ոչ ալկոհոլային գինու, ջրի և 12 տոկոսանոց սպիրտի մեջ: Ամենից լավ արդյունք է ունեցել կարմիր գինին: