Ատամնային իմպլանտի տեղադրումը, ինպես եւ ցանկացած բժշկական միջամտություն, ունի իր ցուցումներն ու հակացուցումները։ Ճիշտ ախտորոշման, պլանավորման եւ տեղադրման դեպքում բարդություններ գրեթե չեն լինում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Կամար» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն, ստոմատոլոգ-իմպլանտոլոգ Տիգրան Հակոբյանը։