Articles

Ատամներ լվանալու մեխանիզմը շատ կարևոր է

Թվում է` ամեն ինչ հեշտ է, ատամ լվանալու մեջ ոչ մի բարդ բան չկա, բայց մասնագետները վստահեցնում են` ատամների լվանալու մեխանիզմը շատ կարևոր է: Պետք է ուշադիր լինել նաև ատամնախոզանակի ընտրության հարցում: Այն պետք է լինի միջին փափկության:

Ատամները լվանալիս պետք է այն պահել 45 աստիճան անկյան տակ, որպեսզի այն ընդգրկի և լնդեզրը, և ատամները: Պետք է կատարել 5-6 շարժում` վերև և ներքև: Եվ այս ամենը ամեն օր` առավոտյան և երեկոյան երեք րոպեից ոչ քիչ: Չմոռանաք մաքրել նաև լեզուն: 

Կան շատ հատվածներ, որոնք ատամնախոզանակի համար անհասանելի են, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս` չվախենալ ատամնաբույժի աթոռից և տարին գոնե երկու անգամ այցելել նրանց, քանի որ անհատական հիգիենայից բացի ատամներին պետք են նաև մասնագիտական բուժզննում: