
Մարդիկ կկարողանան կրկին աճեցնել իրենց ատամները
Լոնդոնի Թագավորական քոլեջում գործող Ատամնաբուժական ինստիտուտի աշխատակիցները ստեղծել են տեխնոլոգիա, որի միջոցով հաճախորդները կարող են բացակայող ատամը աճեցնել հենց բերանում, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ատամներ աճեցնելու աշխատանքները սկսվում են լաբորատորիաներում: Սկզբում կենսաինժեներները ատամը ստեղծում են փորձանոթում: Դրա համար օգտագործվում են մարդու լնդի էպիթելային բջիջները և մկան էմբրիոնների ցողունային բջիջները:
«Լնդի էպիթելային բջիջներն ունակ են ուղարկել հատուկ ազդանշան և ցողունային բջիջներին ստիպել, որպեսզի դրանք վերածվեն ատամի որոշակի տեսակի»,- ասել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Փոլ Շարփը:
Երբ փորձանոթում ատամը աճում է, այն տեղադրում են հիվանդի լնդի մեջ: Հետագա թեսթերը ցույց են տալիս, որ էմբրիոնային ատամները կարող են նորմալ զարգանալ մարդու բերանում: