Articles

Ի՞նչ ուտել ատամները չվնասելու համար

Բերանը գեղեցիկ է այն ժամանակ, երբ զարդարված է առողջ ատամներով: Երեխան առողջ ատամներ կունենա թե ոչ` կախված է մորից: Ահա թե ինչու դեռևս հղիության ժամանակ կինը պետք է սննդի հետ օգտագործի որքան հնարավոր է շատ վիտամիններ և հանքային նյութեր: 


Իսկ առհասարակ, առողջ ատամներ ունենալու համար շատ կարևոր է ֆոսֆորով, C և D վիտամիններով հարուստ սնունդը: Օգտակար է նաև ժամանակ առ ժամանակ ծամել կիտրոնի, նարնջի ու մանդարինի կեղև: 

Ցիտրուսային այս պտուղների կեղևը պարունակում է ատամների համար անհրաժեշտ ֆիտոնցիտային նյութեր: 

Ատամներն ամրացնելու համար պետք է սննդի մեջ ավելացնել աղացած, փոշիացրած թարմ տնական ձվի կճեպ: 

Պետք չէ շատ քաղցրեղեն օգտագործել, ատամները հիմնականում դրանից են փչանում: Քաղցրավենիք ուտելուց հետո անպայման պետք է բերանը ողողել մաքուր ջրով: 

Ատամները լվանալիս խոզանակը հարկավոր է շարժել վերևից ներքև, ներքևից վերև, և ոչ թե լայնակի, որպեսզի էմալը (արծնածածկը) չվնասվի: Ատամները լվանալուց հետո շատ օգտակար է բերանը ողողել դաղձի թուրմով. մեկ ճաշի գդալ դաղձը լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել մեկ ժամ և օգտագործել: