
Կարիեսի առաջացման ևս մեկ պատճառ
Ոչ ճիշտ բանջարեղենն ավելացնում է կարիեսի առաջացման հավանականությունը, զգուշացնում են հետազոտության հեղինակները: Այս եզրահանգմանը գիտնականները եկել են փորձի արդյունքում:
Հետազոտողները պարզել են, որ ջեռոցի մեջ սմբուկի, կանաչ պղպեղի կամ այլ բանջարեղեն եփելու ժամանակ նրանց մեջ էապես ավելանում է թթվային ծավալը, ինչը վնասակար ազդեցություն է ունենում ատամների էմալի վրա:
Այդ մեխանիզմով պատրաստած Ճաշատեսակների թթվային մակարդակը գրեթե հավասար է գազով խմիչքների թթվայնության մակարդակին, ինչն ատամների առողջությանը վնաս է հասցնում: Սակայն բաջարեղենի թթվայնությունը էապես նվազում է եթե այն պատրաստվում է խաշելու միջոցով:
Փորձերի արդյունքում պարզել են, որ պատրաստման ձևը չի ազդում լոլիկի և սոխի թթվայնության մակարդակի վրա: Կարմիր պղպեղում թթվայնունյան բաղադրությունը աճում է թե ջեռոցի մեջ եփելու և թե խաշելու ժամանակ: