Articles

Ասպիրինինն ընդդեմ ատամնաբուժության

Ասպիրինի մշտական օգտագործումը կարող է հանգեցնել ատամնաբույժի մոտ երկարատև բուժման: Մերիլենդ- ի ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտնականների Բալտիմորում կայացած սեմինարի ժամանակ պատմել են երկու հետաքրքրի դեպքի մասին, երբ հիվանդների մոտ ասպիրինի օգտագործման արդյունքում առաջացել են բազմատեսակ գանգատներ իրենց իսկ ատամներից:

Առաջին դեպքում խոսքը գնում է 52 ամյա կնոջ մասին, ով դիմել է բժիշկներին բողոքարկելով դիմածնոտային շրջանում առկա ցավերի մասին . Այդ կինը չեր եկել ատամնաբույժի մոտ դեռևս 10 տարի, սակայն վերջին երկու տարիների ընթացքում նա օրեկան ընդունել է ասպիրինի 4-6 կոճակ իր խոսքերով` գլխացավից խուսափելու համար: Սակայն ինչպես հետո է պարզվում նա ոչ միայն խմել է այլ նաև ծամել նոր է կուլ տվել դեղահաբերը: Հետազետություների արդյունքում պարզ է դարձել, որ այդ կինն ունի երկարատև բուժման կարիք: Ինչպես հայտնի դարձավ հետագա հիվանդաքննության արդյունքում, որ վնասված էին հիվանդի ատամների  հատկապես այն մասերը, որոնցով նա ավելի շատ է շփման մեջ դրել դեղահաբերի հետ, սպասելով մինչև ասպիրինի կոճակները լուծվեն բերանի խոռոչում:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 42 ամյա մի տղամարդու հետ, ով վերջին երկու տարվա ընթացքում ամեն օր օգտագործել է ասպիրինի միջինում օրեկան 6 հաբ, կամ պարացետամոլ գլխացավի համար: