Articles

Բերանի խոռոչի հիգիենա

Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն:

Սրանք են բերանի խոռոչի հիվանդությունները, որոնք որևէ կապ չունեն ժառանգականության կամ գենետիկայի հետ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի և լնդերի կառուցվածքը: Ատամների առողջությունը մշտապես կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է: