Статьи

Առողջ ատամները՝ երկար կյանքի գրավական

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանոնավոր ստուգումները, ատամների մաքրումը եւ հիգիենան կօգնի կանխարգելել մի շարք հիվանդություններ, ինչպես նաեւ բարելավել ընդհանուր առողջության վիճակը եւ բարձրացնել կյանքի տեւողությունը: Լնդերի հիվանդությունը սովորաբար սկսվում է ատամների վրա կերակրի մնացորդներից կուտակումից առաջացող կպչուն ծածկույթով եւ մանրէներով: Ըստ բժիշկների, այդ մանրէները անցնում են արյան մեջ, իսկ այնուհետեւ հիմնական օրգաններ, որտեղ նպաստում են տարբեր վարակների զարգացմանը: Սա կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգի եւ ինսուլտի: Բացի այդ, Աթենքի համալսարանի կարդիոլոգները կապ են գտել քրոնիկական պերիոդոնտիտի եւ արյան բարձր ճնշման միջեւ: Նաեւ կապ է հայտնաբերվել բերանի խոռոչի առողջության եւ քրոնիկ թոքային հիվանդությունների (COPD)խանգարիչ միջեւ, որի հիմնական պատճառը ծխելն է: Համաձայն ամերիկյան պարոդոնտոլոգիայի ակադեմիայի տվյալների, բերանում գտնվող մանրէները կարող են թափանցել թոքերը, COPD հիվանդներին պատճառելով վարակի հաճախակի նոպաներ: Լնդերի հիվանդությունը երեք անգամ ավելի տարածված է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց շրջանում: Ճիշտ է, ըստ հետազոտողների, նրանք չունեն երկկողմ ազդեցության ապացույցներ, որը նշանակում է, որ շաքարախտը մեծացնում է պարոդոնտալ հիվանդության վտանգը, կամ ընդհակառակը, լնդերի հիվանդությունը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխությունների: Միեւնույն ժամանակ, հետազոտողները հայտնաբերել են պերիդոնտալ հիվանդությամբ կանանց շրջանում վաղաժամկետ ծննդաբերման ավելի բարձր մակարդակներ: Դա պայմանավորված է նրանով, որ բակտերիաների պատճառով շատանում է պրոստագլանդինների եւ այլ երկունք առաջացնող նյութերի քանակը: Ենթադրվում է, որ որոշ դեպքերում, լնդերի հիվանդությունը կարող է օստեոպորոզի վաղաժամկետ նշան լինել: Եվ ամենակարեւորը. — բերանի խոռոչի վատ վիճակը կարող է ազդել կյանքի տեւողության վրա: Համաձայն ԱՄՆ — ում անցկացված ուսումնասիրությունների, վատ վիճակի լնդերով մարդիկ երկու անգամ ավելի քիչ են ապրում մինչեւ 64 տարի: