
Ատամի էլեկտրական խոզանակ
Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ ատամի և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար` սկսած ատամնաթելերից մինչև բերանի ողողումներ:Բայց ամենակարևոր գործիքը ատամի խոզանակն է: Այսօր ատամի խոզանակների ընտրության լայն հնարավորություն կա: Դրանք միմյանցից տարբերվում են ինչով ասես, և գույնով, և ձևով, և չափերով:
Շատերը կարծում են, թե ատամի էլեկտրական խոզանակները շատ բաներով գերազանցում են մեխանիկականներին: Այդ պատճառով էլ էլեկտրականներն ավելի ու ավելի շատ են օգտագործում:
Ստոմատոլոգները եզրահանգում են կատարել, որ նման ատամի խոզանակն ինքնին բազմաթիվ թերություններ ունի, իսկ երբ ճիշտ չեն օգտագործում, որը շատ հաճախ է պատահում, այն բացասական հետևանքներ կարող է ունենալ, քանի որ նման խոզանակները բավարար չափով չեն մաքրում ատամնային նստվածքները և կարիես է զարգանում:
Ատամները պետք է մաքրել օրական երկու անգամ, ուտելուց հետո: Պետք է մաքրել խոզանակի ուղղահայաց, կիսաշրջանաձև շարժումներով:
Ատամի խոզանակը խորհուրդ է տրվում փոխել 3 ամիսը մեկ:
Այլևս մի օգտագործեք ատամի խոզանակը, եթե այն օգտագործել եք հիվանդ ժամանակ: