
Ատամների սպիտակեցման թերությունները
Ատամների սպիտակեցումը կարող է հանգեցնել մի շարք տհաճ հետևանքների՝
— Կարող է բարձրանալ ատամների զգայունությունը ցրտի և բարձր ջերմաստիճանի նկատմամբ
— Էմալի վրա կարող են առաջանալ մանր անցքեր՝ հանգեցնելով էմալի քայքայմանը
— Ատամները սպիտակեցնելուց հետո կարող է առաջանալ ցավ:
— Կարող է առաջանալ լնդերի և լեզվի բորբոքում:
Ատամների սպիտակեցումը հակացուցված է
— Սպիտակեցնող միջոցների նկատմամբ ալերգիա ունեցողներին
— Հղի և կերակրող մայրերին
— Ատամի վնասված էմալ ունեցողներին