Статьи

Ատամների կլոնավորումը մոտ ապագայում

Ստատիստիկ տվյալներով 35-45 տարեկան մարդկանց մոտ ամենաքիչը հեռացված է լինում մեկ մշտական ատամ, իսկ 75-ին մոտ մարդիկ գրեթե կորցնում են բոլոր ատամները:Ժամանակակից պատկերացումներով, այս խնդրի դեմ ամենաարդյունավետ պայքարի միջոց է հանդիսանում ատամների կլոնավորումը: Դրա համար անհրաժշտ է միայն բնային բջիջներ: Ֆլորիդայի հետազոտողները կենդանիների վրա անց են կացրել մի շարք հետազոտություններ: Նրանք վերցրել են բնային բջիջների մի շարք օրինակներ, նրանց միջոցով հատուկ փորձանոթներում աճեցրել են ատամներ: Գիտնականները հավաստում են, որ ատամները կարելի է աճեցնել ոչ միայն լաբորատոր պայմաններում, այլ նաև այդ աճեցրած ատամները հետագայում իմպլանրավորել դոնորի բերանի խոռոչում: Կենդանիների վրա կատարված փորձերը թույլ են տալիս փաստել, որ նմանատիպ տեխնոլոգիա կարելի է իրականացնել մարդկանց վրա: Ատամների կլոնավորման հաջողությունների արդյունքներից ելնելով գիտնականները անցել են ավելի բարդ առաջադրանքների, այնպիսիք ինչպիսիք են մարմնի կորցրած մասերի և օրգանների կլոնավորումը: Այս պարագայում ատամները որպես փորձնական օրգան են վերցվել, քանի որ նրանց տեղադրումը կամ անհաջողության ժամանակ հեռացումը առավել հեշտ է կատարվում…