Статьи

Ատամնախողովակների բուժում

Ատամնախողովակների բուժումը, որը հայտնի է նաև որպես ատամների էնդոդոնտիկ բուժում, առավել պատասխանատու թերապևտիկ ստոմատոլոգիական միջամտություններից է։Ատամնախողովակների բուժումը մի գործընթաց է, որի օգնությամբ ստոմատոլոգն առողջացնում է ատամի ներքին պարունակությունը, մասնավորապես` ատամի այն մասը, որն զբաղեցնում է կակղանի (պոլպայի) հյուսվածքները։ Շատերն այդ հյուսվածքները համարում են նյարդ։ Իրականում, սակայն, կակղանի հյուսվածքները կազմված են ոչ միայն նյարդային թելիկներից, այլ նաև զարկերակներից, երակներից, ավշային անոթներից, շարակցահյուսվածքային թելիկներից։ Ատամնախողովակների բուժման ընթացքում ատամի ներքին մասից չափազանց մանրակրկիտ կերպով հեռացվում են մանրէներով վարակված և քայքայման արգասիքներով ներծծված կակղանի հյուսվածքները, որոնք պարունակում են տոքսիններ (թունավոր նյութեր)։ Հեռացվում է ամեն ինչ, որը կարող է դառնալ այնպիսի հյուսվածքային գրգռիչների աղբյուր, որոնք ունակ են ակտիվացնելու ատամը շրջապատող հյուսվածքների բորբոքումը։ Այնուհետև, երբ մաքրված է ատամի ներքին տարածությունը, անցկացնում են բուժման երկրորդ մասը, որը ներառում է ատամնալիցքի (պլոմբի) տեղադրումը և ատամի խոռոչի զմռսումը։ Խողովակի ատամնալիցքի տեղադրման ժամանակ նույնպես զմռսվում և պատիճավորվում են կակղանի այն մնացորդները, որոնք հնարավոր չէ լիովին հեռացնել ատամնախողովակների բուժման ընթացքում խողովակի պարունակության մաքրման ժամանակ։ Այդպիսով բացառվում է խողովակների պարունակության ներհոսքի հնարավորությունը ատամը շրջապատող հյուսվածքներ և արգելակվում է պերիոդոնտ հյուսվածքների (ատամնարմատը շրջապատող հյուսվածքների) բորբոքումների զարգացման մեկնարկը։ Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ատամի խողովակների բուժումը: Ահա մի քանի իրավիճակներ, երբ ատամի խողովակների բուժումը կարող է դառնալ անհրաժեշտ. - Նման իրավիճակ կարող է ստեղծել այն ատամը, որը ցավի զգացումներ է առաջացնում տվյալ պահին կամ էլ ցավել է նախկինում — Դուք զգում եք ուռածություն և (կամ ցավոտություն) լնդի վրա որևէ ատամի շուրջը — Բարդացած կարիես (պուլպիտ, պերիոդոնտիտ) — Մինչև վերջ չբուժված ատամնախողովակներ – Կիստա – Օրթոպեդիկ ցուցումներ – Ջարդված գործիք ատամնախողովակում…