Կարբոնային պիլինգը ժամանակակից կոսմետոլոգիայում կիրառվող պրոցեդուրա է, որն օգնում է պայքարել մաշկային տարբեր խնդիրների դեմ:
Պիլինգը նպաստում է ակնեի, բորբոքումների վերացմանը, մաքրում է մաշկը ճարպային գոյացություններից, կանխում է կնճիռների առաջացումը։
Կարբոնային պիլինգն անվտանգ է ու հակաալերգիկ։
Պրոցեդուրան կատարվում է երկու փուլով։ Առաջին փուլում կիրառվում է բնական ածխածնի քսուք, որը վերացնում է մահացած բջիջները։ Երկրորդ փուլում օգնության է գալիս լազերը, որի լույսի շնորհիվ կլանվում են մուգ պիգմենտները:
Կարբոնային պիլինգի առավելությունները
- Մաշկի մաքրում (ենթամաշկային ու արտաքին աղտոտվածություն, փակ ծակոտիներ, մաշկի մեռած շերտի վերացում)
- Հակամանրէային և հակաբորբոքային ազդեցություն (պայքարում է ակնեի, սև կետիկների դեմ)
- Տեսանելիորեն նեղացնում է ծակոտիները, վերացնում է սև կետերն ու նվազեցնում է բորբոքային մասերը
- Նպաստում է մաշկի երիտասարդացմանը, վերացնում է մանր կնճիռները
Վերականգնման ընթացքը երկարատև չէ։ Այն կարելի է կատարել տարվա ցանկացած եղանակի՝ ի տարբերություն պիլինգի այլ տեսակների։
Ցուցումներ
- Լայն ծակոտիներ
- Մաշկի բորբոքային պրոցես
- Զգայուն մաշկ
- Սև կետիկների առկայություն
- Կնճիռներ և ծերացող մաշկ
- Մաշկի գույնի խամրում
- Պիգմենտացիա
Հակացուցումներ
- Մաշկի վարակիչ հիվանդություններ (սուր փուլում)
- Հղիություն և կրծքով կերակրում
- Շաքարախտ
- Չարորակ նորագոյացություններ
Ինչպե՞ս խնամել մաշկը պրոցեդուրայից հետո
Կարբոնային պիլինգից հետո մաշկը որոշակի կարմրություն է ունենում։ Այս ընթացքում պետք է հետևել խնամքի կանոններին։
- 24 ժամ չի կարելի լվացվել ջրով
- Պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից կամ օգտագործել արևապաշտպան կրեմներ
- Չի կարելի այցելել սաունաներ, սոլյարիներ և այլն
Տևողությունը՝ 60 րոպե
Այցելությունները՝ 4-6 անգամ (7-14 օր դադարով)