Քիմիական պիլինգը էպիդերմիսի եղջերաթաղանթի շերտազատումն է։
Վաղ տարիքում մաշկն ինքնուրույն է ազատվում մեռած հյուսվածքներից, իսկ արդեն 25-30 տարեկանում գործընթացը բարդանում է և միջամտության անհրաժեշտություն է առաջանում։ Այդ ժամանակ օգնության են գալիս պիլինգները։
Առանձնացվում է քիմիական պիլինգի երեք տեսակ՝ մակերեսային, միջին, խորքային։
Մակերեսային պիլինգը նախատեսված է ինչպես յուղոտ, այնպես էլ չոր մաշկի համար։
Ազդելով միայն էպիդերմիսի եղջերաթաղանթի վրա՝ պիլինգը վերադարձնում է մաշկի փայլը, վերացնում է պիգմենտացիաները, նվազեցնում կոմեդոնների քանակը։
Միջին պիլինգի դեպքում ակտիվ նյութերը թափանցում են էպիդերմիսի բոլոր շերտերը և կարող են հասնել դերմիս՝ մաշկի միջին շերտ:
Այս տեսակի պիլինգը կիրառվում է խորը պիգմենտացիայի, ակնեի, ակնեից հետո առաջացած հետքերի և ծերացման նշանների դեպքում։
Խորը քիմիական պիլինգը թափանցում է մինչև մաշկ։ Այն հավասար է դեմքի վիրաբուժական ձգում միջամտությանը, որը պահանջում է վերականգնման ավելի երկարատև շրջան։
Միջին և խորքային պիլինգները բարձրացնում են մաշկի զգայունությունը, ուստի կատարվում են աշնանը, ձմռանը, գարնանը, իսկ մակերեսային պիլինգ կարելի է նաև ամռանը։ Բոլոր դեպքերում արևից պաշտպանվելը պարտադիր է անգամ մաշկի թեթև շերտազատման դեպքում։