Պիգմենտների ու անոթային աստղիկների վերացումը մեր կլինիկայում կատարվում է Lumecca հզոր լազերային սարքի միջոցով։ Այլ կերպ այս պրոցեդուրան կոչվում է ֆոտոերիտասարդացում։
Պրոցեդուրայի հիմքում իմպուլսիվ լույսն է (IPL – «intense pulsed light»), որը գործում է միաժամանակ երեք ուղղություններով՝ հեմոգլոբին, մելանին և ջուր։
Lummeca-ի շնորհիվ հնարավոր է պրոցեդուրան կատարել բոլոր տեսակի մաշկերի դեպքում և պայքարել դրանց տարբեր խնդիրների դեմ՝ սկսած պիգմենտացիայից, մազանոթային խնդիրներից մինչև մաշկի գույնի փոփոխություն։
Lumecca-ի լույսի իմպուլսները նպաստում են մաշկի բջիջներում պարունակվող մելանինի քայքայմանը, ինչը հանգեցնում է պիգմենտացիայի անհետացմանը: Մաշկը ձեռք է բերում տոնայնություն և առաձգականություն, նեղանում են լայնացած ծակոտիները, վերականգնվում է նյութափոխանակությունը հյուսվածքներում։
Պրոցեդուրայի շնորհիվ անոթային աստղիկների վերացումը կատարվում է արագ ու անցավ։
Մաշկի ֆոտոերիտասարդացումը ունիվերսալ է. այն հաջողությամբ վերացնում է լայնացած անոթների բոլոր տեսակները՝ կապույտ և կարմիր, փոքր և մեծ (մինչև 1․5 մմ տրամագծով):
Պրոցեդուրայից հետո կարող է լինել թեթև կարմրությւոն, որն անցնում է 1-2 ժամ անց։
Մանր անոթային աստղիկներն անհետանում են առաջին իսկ պրոցեդուրայից հետո։ Իսկ պիգմենտները վերանում են մի քանի օր անց։