Ծառայության Մասին

ԷՍԹԵՏԻԿ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ

Ալմազային պիլինգ (դերմաբրազիա)

Ալմազային պիլինգը ալյումինի օքսիդի կրիստալների (կորունդ) միջոցով կատարվող պրոցեդուրա է, որը հայտնի է նաև դերմաբրազիա անվանումով։

Առավելությունները

  • Արագ 
  • Անցավ
  • Ոչ տրավմատիկ
  • Չի առաջացնում թեփոտում
  • Չունի վերականգնման շրջան
  • Կարելի է կատարել դեմքի (ներառյալ կոպերը) և մարմնի (պարանոց, դեկոլտե, ձեռքեր, արմունկներ) ցանկացած հատվածում


Ցուցումներ

  • Անհարթություններ
  • Մանր կնճիռներ
  • Ակնեի հետքեր
  • Լայնացած ծակոտիներ
  • Մակերեսային պիգմենտացիա


Հակացուցումներ

Ոչ ինվազիվ ազդեցության շնորհիվ ալմազային պիլինգի դեպքում հակացուցումները քիչ են։

  • Մաշկի վնասվածքներ 
  • Բորբոքային պրոցեսներ
  • Շաքարախտ
  • Լայնացած անոթներ

Պրոցեդուրայի տևողությունը՝ առավելագույնը 60 րոպե
Հաճախականությունն անհատական է։ Երբեմն 2-3 ամիսը մեկ անգամ անելը բավական է։ 
Լուրջ խնդիրների դեպքում կարող է անհրաժեշտ լինել մոտ հինգ այց՝ 1-2 շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ։