Մարդիկ այցելում են ատամնաբույժին ինչպես ատամի ցավի, այնպես էլ բերանի խոռոչի պրոֆիլակտիկ ստուգման համար, որից էլ կախված է նաև ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը: Այս առումով շատ կարևոր է լնդերի դերը:
Պարոդոնտոլոգիան ատամնաբուժության այն ճյուղերից է, որը զբաղվում է պարոդոնտի հիվանդությունների ախտորոշմամբ ու բուժմամբ։
Պարոդոնտոլոգիայի տեսակները
- Թերապևտիկ - դեղամիջոցներով և ֆիզիոթերապևտիկ բուժում
- Վիրաբուժական - հիվանդության միջին ու ավելի բարդ փուլերում կիրառվում է վիրահատական միջամտությունը, որի միջոցով պարոդոնտոլոգը փոփոխում է լնդերի ձևն ու կառուցվածքը
Պարոդոնտի հիվանդությունների առաջացման պատճառները
- Չի պահպանվում բերանի խոռոչի հիգիենան
- Ոչ ճիշտ սննդակարգ, որը հանգեցնում է վիտամինների ու հանքային նյութերի պակասի
- Ատամների ոչ ճիշտ դիրք
- Երկարատև բորբոքում
- Ոսկրային հյուսվածքի փոփոխություններ
- Ներքին օրգանների խրոնիկ հիվանդություններ
- Վնասվածքներ
- Ծխելու սովորություն
- Ալկոհոլային խմիչքների չարաշահում
Ցուցումներ
- Շարժվող ատամներ
- Լնդերի արյունահոսություն
- Բերանի խոռոչում թարախային արտադրություն
- Ատամների մերկացած արմատներ
Մեր կլինիկայում ժամանակակից պարոդոնտոլոգիան հագեցած է նորագույն սարքավորումններով, որոնց շնորհիվ մեր կենտրոնի մասնագետները համալիր բուժման մոթոդներով ստանում են հնարավորինս լավագույն արդյունքը:
Հիշե՛ք՝ խնդիրների ճիշտ կանխանգելումն ապահովում է արագ ապաքինում և առողջ հյուսվածքների պահպանում: