Ծառայության Մասին

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

Վիրաբուժական ստոմատոլոգիա

Վիրաբուժական ստոմատոլոգիան - ստոմատոլոգիայի ճյուղ է, որը զբաղվում է բերանի խոռոչի հիվանդությունների բուժմամբ՝ օգտագործելով վիրաբուժական մեթոդներ։ Այս ուղղվածության մասնագետները իրականացնում են ատամների, ուռուցքների, կիստաների հեռացում, նաև ծնոտների, քունք-ստործնոտային հոդի, բերանի խոռոչի փափուկ հյուսվածքների պաթոլոգիաների բուժում։

Վիրաբուժական ստոմատոլոգիայի առանցքային ուղղություններից մեկը իմպլանտոլոգիան է: Ժամանակակից տեխնոլոգիաների և նյութերի միջոցով վիրաբույժ-ատամնաբույժները կարողանում են բացակայող ատամները փոխարինել բարձրորակ պրոթեզներով։ Վիրաբուժական ստոմատոլոգիան զբաղվում է նաև օրթոդոնտիկ բարդ խնդիրներով: Վիրահատությունները, որոնց նպատակն է կծվացքի և ատամնաշարի դեֆեկտների շտկումը, ոչ միայն բարելավում են արտաքինը, այլև կանխում են ծամիչ ֆունկցիայի և ծնոտի հոդերի հետ կապված հետագա խնդիրների զարգացումը: Բժշկության այս ուղղությունը թույլ է տալիս պահպանել բերանի խոռոչի առողջությունը և գեղեցկությունը, նաև շտկել բնածին արատները։

Ինչով են տարբերվում ատամնաբույժի և վիրաբույժ-ատամնաբույժի մասնագիտությունները և ո՞ր դեպքերում պետք է դիմել վիրաբույժ-ատամնաբույժի

Ատամնաբույժ-վիրաբույժները, ունենալով բազային ստոմատոլոգիական կրթություն, ստանում են նաև լրացուցիչ որակավորում վիրաբուժության ոլորտում։ Նրանք կարող են կատարել ստանդարտ ատամնաբուժական պրոցեդուրաներ, չնայած որ մասնագիտացած են ավելի բարդ պաթոլոգիաների բուժման մեջ, որոնք պահանջում են վիրաբուժական միջամտություն:

Թվարկենք ամենատարածված խնդիրները, որոնց ժամանակ անհրաժեշտ է այցելել ատամնաբույժ-վիրաբույժի։

1. Աննորմալ տեղակայված կամ վնասված ատամը հեռացնելու կարիք:

2. Իմպլանտացիա։ Բժիշկը կարող է վերականգնել բացակայող, կամ խիստ վնասված ատամները ատամնաշապիկի կամ իմպլանտի միջոցով։

3. Վերականգնողական վիրահատության միջոցով դիմային հատվածի վնասվածքների հետևանքները կամ բնածին արատները շտկելու կարիք:

4. Կիստաների, ուռուցքների բուժում և հեռացում:

5. Օրթոդոնտիկ խնդիրներ: Վիրաբույժը կարող է կատարել օրթոդոնտիկ վիրաբուժական պրոցեդուրաներ կծվացքը շտկելու և ատամնաշարը հարթեցնելու նպատակով:

6. Ատամների հեռացումից հետո առաջացած բարդությունների բուժում: Ատամի հեռացումից հետո պացիենտները երբեմն բախվում են այնպիսի բարդությունների, ինչպիսին է ալվեոլիտը (ոսկրային հյուսվածքի բորբոքում):

7. Պրոթեզների կամ իմպլանտների հաջող տեղադրման համար նախապատրաստական միջամտությունների դեպքում:

Ինչպե՞ս է անցնում խորհրդատվությունը վիրաբույժ-ատամնաբույժի մոտ

Որպես կանոն, ցանկացած խորհրդատվություն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը՝

- Մասնագետը հավաքում է անամնեզ: Հարցման միջոցով բժիշկը տեղեկություններ է հավաքում պացիենտի հիվանդության պատմության, ապրելակերպի, գանգատների և դեղորայքի հանդեպ զգայնության մասին։

- Դեմքի զննում։ Բժիշկը գնահատում է արտաքին ծածկույթների գույնը, դեմքի համաչափությունը, կծվացքը, այտուցվածությունը։

- Բերանի խոռոչի զննում: Հետազոտությունը ներառում է լորձաթաղանթների վիճակի գնահատում և խնդրահարույց հատվածի ուսումնասիրություն։

- Ախտորոշումը ճշգրիտ որոշելու համար բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ։

- Բժիշկը մշակում է բուժման անհատական ծրագիր ախտորոշումը ճշտելուց հետո։

Նախապատրաստություն վիրաբույժ-ատամնաբույժին այցելելուց առաջ

1. Առաջին հանդիպման ժամանակ բժիշկը տեղեկատվություն է հավաքելու ձեր խնդրի մասին: Դուք կարող եք նախապես ձևակերպել ձեր գանգատները, ինքնազգացողության մասին տեղեկությունները և հարցերը:

2. Վերցրեք ձեր բժշկական փաստաթղթերը և նախորդ հետազոտությունների արդյունքները:

3. Բժշկի մոտ գնալուց առաջ հետևեք բերանի խոռոչի հիգիենային։

4. Խորհուրդ է տրվում սնվել այցից առաջ: Որոշ վիրաբուժական միջամտություններից հետո մի քանի ժամով արգելվում է սնվելը։