Թերապևտիկ ստոմատոլոգիան ստոմատոլոգիայի ամենահայտնի և կարևոր ճյուղերից է։ Այն նախատեսված է ատամնաբուժական խնդիրների կանխարգելման և հետևողական բուժման համար:
Թերապիան ատամնաբուժության ամենատարածված ու կարևոր ճյուղերից մեկն է։ Թերապևտիկ ստոմատոլոգիան նախատեսված է ատամների հետ կապված խնդիրների կանխարգելման և հետևողական բուժման համար:
Թերապևտիկ ստոմատոլոգիայի շնորհիվ․
- Ատամները երկար ժամանակ պահպանում են իրենց առողջ ու գեղեցիկ տեսքը
- Ատամնաբուժական հիվանդություններն ախտորոշվում են ժամանակին
Թերապևտիկ ստոմատոլոգիան ներառում է․
- Կարիեսի և դրա հետևանքով առաջացած բարդ խնդիրների բուժում
- Ոչ կարիեսային վնասվածքների բուժում
- Ատամների բուժում և պլոմբավորում
- Ատամի ձևի և գույնի վերականգնում
- Լնդային բորբոքումների բուժում
Ո՞ր դեպքում պետք է դիմել թերապևտ-ատամնաբույժին
- Ունեք ատամի ցավ (այն կարող է լինել ցանկացած ինտենսիվության և տեղայնացման)
- Ատամի մի հատվածը կոտրվել է
- Էմալի ճաք
- Պլոմբն ընկել է
- Էմալի վրա հայտնվել են բծեր
- Ատամները կամ լնդերը զգայուն են սառը, տաք, կծու, թթու կերակուրների նկատմամբ
- Ատամները ցավում են, երբ դիպչում եք խոզանակով
- Լնդերը բորբոքվել են
- Ուտելիս կամ ատամները լվանալիս արնահոսություն կա
- Բերանից տհաճ հոտի առկայություն
- Կա ատամնափառ` կոշտ կամ փափուկ, ատամների մակերեսին լնդերի երկայնքով կամ նույնիսկ լորձաթաղանթի տակ
- Ատամնաքարերի առկայություն
Թերապևտիկ բուժման առավելությունները մեր կլինիկայում․
- Պրոցեդուրաների անվտանգություն
- Բուժում առանց ցավի ու բարդացումների
- Ձգտում՝ պահպանելու ատամները
- Բուժման տարբեր մեթոդների օգտագործում, ինչի շնորհիվ նվազագույնի են հասցվում միջամտությունները
Կամար ստոմատոլոգիական կենտրոնի մասնագետներն օգնում են հաղթահարել նույնիսկ ամենաբարդ խնդիրները և պարգևում են առողջ ու գեղեցիկ ժպիտ։
Ի դեպ, այս ամենն իրականացվում է նորագույն սարքավորումների և բարձրորակ նյութերի ու դեղամիջոցների շնորհիվ։
Դիագնոստիկայի և բուժման ընթացքում կիառվում են թվային տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բժշկին ունենալ ճշգրիտ ախտորոշում՝ խուսափելով սխալներից ու երաշխավորելով որակ ու անվտանգություն։