Ծառայության Մասին

ԻՄՊԼԱՆՏՈԼՈԳԻԱ

Իմպլանտոլոգիա

Գեղեցիկ ժպիտ ունենալու հիմքում առողջ ատամներն են։ Կորցրած ատամը ոչ միայն փչացնում է ժպիտը, այլև բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցնում։ Հատկապես ծամող ատամների բացակայությունը ծանրաբեռնում է հարակից ատամները, ինչի արդյունքը լինում է ատամների թուլացումը, կծվածքի փոփոխությունն ու կարիեսի առաջացումը։ 

Այս խնդիրները լուծելու համար օգնության է գալիս իմպլանտոլոգիան, որը ատամները վերականգնելու ժամանակակից լավագույն մեթոդներից մեկն է։ 

Իմպլանտացիան վիրահատական գործընթաց է, որի ժամանակ ծնոտի հյուսվածքի մեջ տեղադրվում են հատուկ ատամնաբուժական քորոցներ (արմատի դեր են կատարում)։ Այնուհետև այդ քորոցին ամրացվում է պսակ, և ստացված դիմացկուն կոնստրուկցիան ամբողջությամբ փոխարինում է կորցրած ատամին: 

Իմպլանտը պատրաստվում է բարձրորակ տիտանից, այն հիպոալերգեն է և որևէ բարդություն չի առաջացնում: 
Արհեստական ​​արմատը պատվաստելուց հետո դրա վրա տեղադրվում է հենարան, որը իմպլանտի և պսակի միջանկյալ հատվածն է:

Իմպլանտների մոտ 99%-ը հաջողությամբ արմատավորվում է առանց որևէ բարդության: 

Ինչպես ցանկացած վիրահատության, այնպես էլ ատամնային իմպլանտացիայի դեպքում պացիենտը համալիր հետազոտություն է անցնում։ 

  • Արյան ընդհանուր անալիզ
  • Պրոթրոմբինային ժամանակ (PT)  (արյան պլազմայի մակարդման ժամանակը)
  • Պրոթրոմբին
  • Ֆիբրինոգեն
  • Արյունահոսության և արյան մակարդելիության ժամանակի որոշում
  • Արյան բիոքիմիական անալիզ
  • Արյան գլյուկոզա
  • Հեպատիտ C
  • Հեպատիտ B
  • Արյան ստուգում սիֆիլիսի համար 
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեստ
  • Մեզի ընդհանուր անալիզ
     

Եթե հետազոտության արդյունքները նորմայում են ու չկա որևէ հակացուցում, նշանակվում է վիրահատություն, որը կարող է ընթանալ մեկ կամ երկու փուլով։ 

  • Կամար բժշկական կենտրոնում կիրառվում են նորագույն և ամենաապահով իմպլանտ համակարգերը (պրեմիում և միջին դասի): 
  • 3D հետազոտումից հետո կազմվում է անհատական բուժման պլան և ներկայացվում պացիենտին: 
  • Վիրահատությունը (տեղադրումը) կատարվում է կատարյալ ստերիլ պայմաններում արտերկրում վերապատրաստված, բազմամյա փորձ ունեցող, պրոֆեսիոնալ մասնագետների կողմից: