Ծառայության Մասին

ՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ

Բիոռևիտալիզացիա

Բիոռևիտալիզացիան մաշկի տարիքային փոփոխությունների դեմ պայքարող ներարկումային պրոցեդուրա է, որի հիմքում հիալուրոնաթթուն է։ 
Այս նյութի շնորհիվ ապահովվում է մաշկի խոնավացումը, տոնայնությունն ու առաձգականությունը։ 
Արդյունքը՝ մաշկի ընդհանուր երիտասարդացում։


Առավելությունները

  • Մաշկի խորը խոնավացում
  • Այլ պրոցեդուրաների հետ համատեղելիություն
  • Տարվա բոլոր եղանակներին պորցեդուրան կատարելու հնարավորություն՝ պարտադիր օգտագործելով արևապաշտպան միջոցներ
  • Արդյունքի երկարատև պահպանում ամբողջական կուրս անցնելու դեպքում


Ցուցումներ

  • Մաշկի խիստ չորություն ու ջրազրկում
  • Առաձգականության կորուստ
  • Մանր կնճիռներ
  • Վիտամինային պակաս


Հակացուցումներ

  • Հղիություն և կերակրում
  • Բորբոքային ու վարակիչ հիվանդություններ
  • Տվյալ հատվածում թարմ սպիներ, ցան կամ նորագոյացություններ (ներառյալ խալերը և պապիլոմաները)
  • Շաքարախտ
  • Ուռուցքային հիվանդություններ

Նախքան պրոցեդուրան կատարելը մասնագետը ուսումնասիրում է մաշկը, հաշվի առնում ցուցումներն ու հակացուցումները, ապա ընտրում ճիշտ տարբերակը։


Մեր կլինիկայում պրոցեդուրան իրականացվում է միմիայն բարձրորակ ու սերտիֆիկացված նյութերով։