Ծառայության Մասին

ՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ

Ուրվագծային պլաստիկա․ ֆիլերներ

Ուրվագծային պլաստիկան դեմքի ուրվագծի շտկման ոչ վիրահատական եղանակ է, որը կատարվում է ներարկումների միջոցով։ Պրոցեդուրայի հիմքում գելանման պարունակությամբ ֆիլերներն են։ 

Պրոցեդուրան օգնում է ազատվել կնճիռներից, ձգել մաշկը, հարթեցնել սպիներն ու վերացնել հետքերը։ 
 

Ուրվագծային պլաստիկայի շնորհիվ կարելի է․

  • Բարելավել դեմքի ուրվագիծը
  • Վերացնել կնճռներն ու ծալքերը
  • Փոխել այտոսկրերի ձևը
  • Հարթեցնել հետքերն ու սպիները, այդ թվում՝ ակնեի հետևանքները
  • Վերացնել աչքերի մուգ շրջանակներն ու պարկերը
  • Փոփոխել քթի ձևը 

Երիտասարդացման համար կատարվող ուրվագծային պլաստիկան սովորաբար իրականացվում է 35-40 տարեկանում։ Իսկ դեմքի ձևի, շրթունքների ծավալի ու այտոսկրերի փոփոխությունները կարելի է կատարել նաև վաղ տարիքում։
 

Առավելությունները

  • Բացարձակ անվտանգ է
  • Ակնթարթային արդյունք, որը կարելի է նկատել պրոցեդուրայից անմիջապես հետո
  • Արդյունքի երկարատև պահպանում
  • Վերականգնման թեթև ու կարճ շրջան
     

Հակացուցումներ

  • Սուր վարակիչ հիվանդություններ
  • Հղիություն և լակտացիայի շրջան
  • Ուռուցքային հիվանդություններ
  • Արյան մակարդելիության խանգարումներ
     

Պրոցեդուրայի տևողությունը՝ 40-60 րոպե

Ֆիլերների տեսակն ու քանակը որոշվում է մասնագետի կողմից՝ ըստ անհրաժեշտության։