Մեզոթերապիան մաշկի երիտասարդացմանն ուղղված ամենաարդյունավետ պրոցեդուրաներից մեկն է։ Այն կատարվում է ներարկումների միջոցով՝ նախապես ցավազրկելով հատուկ քսուքի օգնությամբ։
Մեզոթերապիայի շնորհիվ մաշկը սնուցվում է վիտամիններով, հանքային նյութերով, ամինաթթուներով։ Մաշկի մեջ ներարկվող մեզոկոկտեյլներն ընտրվում են՝ կախված մաշկի վիճակից։
Ամենահաճախ կիրառվող նյութերից մեկը հիալուրոնաթթուն է
Մեզոթերապիան օգնում է լուծել մաշկային մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝
Պրոցեդուրայի տևողությունը՝ 60 րոպե
Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար հարկավոր է 5-10 այց։
Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է պահպանել խնամքի կանոնները՝ որոշ ժամանակ խուսափել դեկորատիվ կոսմետիկայից ու կրեմներից՝ թողնելով, որպեսզի մաշկը հանգստանա ու վերականգնվի։