Պլազմոթերապիան հյուսվածքների վերականգնումը խթանող եզակի մեթոդ է, որն իրականացվում է ներարկումների միջոցով։
Պրոցեդուրայի ժամանակ ներարկվում է հենց այցելուի արյան պլազման անհրաժեշտ հատվածի ամբողջ երկայնքով։ Դրա շնորհիվ կարելի է պայքարել մաշկի ծերացման դեմ, վերականգնել մաշկի գույնն ու ապահովել լիֆթինգի արդյունք։
Ինչպես է կատարվում պլազմոթերապիան
- Այցելուի երակից վերցվում է արյունն ու անմիջապես փորձանոթով տեղադրվում ցենտրֆուգի մեջ
- 10-15 րոպե անց պլազման անջատվում է արյան մնացած զանգվածից
- Նուրբ ասեղի օգնությամբ պլազման ներարկվում է անհրաժեշտ հատվածներում (դեմք, պարանոց, գլուխ)
Առավելությունները
- Վերականգնող գործընթացների խթանում
- Շարակցական հյուսվածքների խտացում
- Արագ ու երկարատև արդյունք
- Նվազագույն ցավ
- Կարճ վերականգնողական շրջան
Ցուցումներ
- Մաշկի տարիքային փոփոխություն
- Վնասված մազեր
- Մազերի խտության ու որակի վատացում
- Մազաթափություն
- Մաշկային հիվանդություններ
- Սեբորեա
- Ակնե
Հակացուցումներ
- Արյան հիվանդություններ
- Չարորակ նորագոյացություններ
- Սուր վարակիչ հիվանդություններ
- Հղիություն և լակտացիայի շրջան
- Հոգեկան հիվանդություններ
Պրոցեդուրայի տևողությունը՝ 40 րոպե
Նախնական խորհրդատվության ժամանակ մասնագետը որոշում է այցերի քանակը՝ կախված խնդրի բարդությունից։