Ծառայության Մասին

ՄԱՐՄՆԻ ԿՈՐԵԿՑԻԱ

Բիոսֆերա

Բիոսֆերան ցելյուլիտը վերացնող, ավելորդ քաշը նվազեցնող ու մաշկի առաձգականությունը վերականգնող ամենահայտնի պրոցեդուրաներից մեկն է։ 

BioSphere սարքն ունի 45 սֆերաներով գլխիկ, որն ակտիվացնում է արյան շրջանառությունը, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը։ Բացի այդ, այն քայքայում է ճարպն ու հեռացնում ավելորդ հեղուկը։

BioSphere սարքը կատարում է նաև մերսում, որի շնորհիվ վերականգնվում է մաշկի առաձգականությունը, նվազեցվում է ճարպն ու ավելացվում մկանային զանգվածը:

Սարքավորումը թույլ է տալիս հասնել ցանկալի արդյունքի ոչ արհեստական ճանապարհով։
 

Թերապիան նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել․

  • Ավելորդ քաշից ու նիհարել
  • Ցելյուլիտից ու թեթևացնել այտուցվածությունը
  • Մարմնի մկանային լարվածությունից
  • Վերջույթների այտուցվածությունից (ցուցված է նաև հղիներին 28 շաբաթ հետո)
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
     

Հակացուցումներ

  • Ուռուցքային հիվանդություններ
  • Սրացման փուլում գտնվող վիրուսային հիվանդություններ
  • Հղիություն 
  • Էպիլեպսիա

Ամբողջական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 12-18 այց։ Այցերի քանակը որոշում է բժիշկը՝ կախված խնդրի տեսակից ու բարդությունից։ Նշենք նաև, որ արդյունքը նկատելի է լինում հենց առաջին պրոցեդուրայից հետո։