Ծառայության Մասին

ՄԱՐՄՆԻ ԿՈՐԵԿՑԻԱ

Միոխթանումներ (մկանների խթանում)

Մկանների խթանումն ապարատային պրոցեդուրա է՝ մկանային հյուսվածքի վրա ցածր հաճախականության միկրոհոսանքների ազդեցությամբ:

Սարքի արհեստական ​​ազդակներն օրգանիզմն ընկալում է բնական, ինչի արդյունքում մկանները սկսում են կծկվել, մարմինը ստանում է ծանրաբեռնվածություն՝ առանց որևէ աշխատանք կատարելու։

Ցուցումներ

  • Վերականգնում տարբեր տեսակի վնասվածքներից հետո
  • Հյուսվածքների այտուցվածություն
  • Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ
  • Հենաշարժողական ապարատի վնասվածքներ՝ ողնաշարի մկանների թուլության հետևանքով
  • Մկանային կծկումներ
  • Սիրտ-անոթային հիվանդություններ, արյան շրջանառության խանգարում
  • Մաշկի և ենթամաշկային հյուսվածքների սնուցման խանգարում

Ապարատային միոխթանումների առավելությունները

  • Նպաստում են լուրջ հիվանդությունների բուժմանը
  • Ֆիզիկական տոկունության բարձրացմանը սպորտում
  • Բարելավում են մարմնի էսթետիկ տեսքը

Նախատեսված են ինչպես ընդհանուր օրգանիզմի, այնպես էլ մարմնի առանձին հատվածների համար:


Հակացուցումներ

  • Օտար մարմինների առկայություն (սրտի ռիթմավարներ, մետաղական իմպլանտներ և այլն)
  • Ուռուցքային հիվանդություններ
  • Լյարդի ու երիկամների սուր անբավարարություն
  • Երիկամներում ու լեղապարկում քարերի առկայություն
  • Երակային խնդիրներ
  • Արյան հիվանդություններ
  • Հղիություն
  • Էպիլեպսիա

Արդյունք

  • Տոնուսավորում է մարմնի մկանները
  • Կարգավորում է արյան շրջանառությունը՝ վերականգնելով մաշկի, ենթամաշկային հյուսվածքների ու մկանների սնուցումը
  • Արագացնում է նյութափոխանակության գործընթացը՝ 10 անգամ ավելացնելով էներգափոխանակությունը

Պրոցեդուրայի տևողությունը՝ 10-20 րոպե


Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պահանջվում է 10-25 պրոցեդուրա։

Պրոցեդուրան կարելի է կատարել 2 օր ընդմիջումով։ Դա անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը վերականգնվի, իսկ մկաններն ազատվեն ծանրաբեռնվածությունից։