Պրեսոթերապիան բուժական ու կոսմետիկ պրոցեդուրա է, որը բարելավում է երակային արյան հոսքը, ամրացնում անոթների պատերը, նպաստում նիհարեցմանն ու ցելյուլիտի վերացմանը։
Պրոցեդուրան նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն․
- Երակային անբավարարություն, այսինքն՝ երակային արյան հոսքի խանգարումներ
- Հետթրոմբոտիկ հիվանդություններ
- Գերհոգնածություն
- Մշտական սթրեսներ
- Անքնություն
- Ինսուլտ
- Ոտքերի մշտական հոգնածություն
- Նյութափոխանակության խանգարումներ
- Ցելյուլիտ
- Ավելորդ քաշ
Հակացուցումներ
- Ուռուցքային հիվանդություններ
- Սուր մաշկային բորբոքումներ
- Տուբերկուլյոզ
- Բարորակ նորագոյացություններ
- Շաքարային դիաբետ
- Սիրտ-անոթային անբավարարություն
- Երիկամների ու անբավարարություն
- Էպիլեպսիա
- Վահանաձև գեղձի հիվանդություն
- Արյան բարձր ճնշում
- Աթերոսկլերոզ
- Պրոցեդուրաների քանակը՝ 10-15 անգամ՝ 2-4 օր ընդմիջումով։ Դա որոշում է բժիշկ-կոսմետոլոգը՝ կախված խնդրից։
- Կուրսի կրկնություն խորհուրդ է տրվում 6 ամիս անց, որը կնպաստի դիմադրողականության բարձրացմանը։
- Դրական արդյունքը նկատելի է լինում պրոցեդուրայից անմիջապես հետո և պահպանվում է շուրջ վեց ամիս։
- Ճիշտ սննդակարգի և սպորտով զբաղվելու դեպքում արդյունքն ավելի երկարատև կլինի։